1․Տրված հատվածը թարգմանել աշխարհաբար,ուշադրություն դարձնել գրաբարյան քերականական իրողություններին՝ համեմատելով գրական արևելահայերենի հետ։
2․ Ըստ Խորենացու՝ ո՞վ էր Վահագնը, ի՞նչ ավանդազրույցներ են մեզ հայտնի նրա մասին․քննարկել դասարանում վերը նշված հարցերը։
(Գրաբար)
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:
(Աշխարհաբար)
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.
Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:


