Posted in Երկրաչափություն 9

Համեմատական հատվածներն ուղղանկյուն եռանկյան մեջ

Առաջադրանքներ․

1)O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AO հատվածի երկարությունը, եթե AK միջնագիծը 18 դմ է:

18:3=6

6×2=12

AO=12դմ

2)O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AK միջնագծի երկարությունը, եթե OK-ն 5 սմ է:

3×5=15

AK=15 սմ


3)Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը: Գտե՛ք AB ներքնաձիգը, եթե AC = 6 սմ, AH = 3 սմ

AB=12 սմ



4)Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունը այն բաժանում է 4 սմ և 5 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք եռանկյան էջերը:

5)Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը:
Գտեք AB ներքնաձիգը, եթե AH:HB=4:5, AC = 6 դմ:

6)Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունն այն բաժանում է 9 սմ և 16 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը:

Posted in Պատմություն 9, էսսե

ԷՍՍԵ Խենթը և Արամ Մանուկյանը

Քաղաքի ճանապարհից մինչև հայրենիքի կայացում**

Նախաբան

Գիշերվա խավարի մեջ հնչած գնացքի վերջին շվշվոցը կարծես նոր կյանքի սկիզբ ազդարարեր հերոսների համար։ Երբ նրանք մտան վագոնը և երկար ճանապարհ անցնելով մոտեցան գեղեցիկ, աղմկալի քաղաքին, բացվում էր ոչ միայն մի նոր վայր, այլև մի նոր աշխարհ՝ լի զարգացման, գիտության ու մարդկային առաջընթացի խորհրդանիշներով։ Քնած քաղաքի անդորրը խախտում էին միայն գործարան շտապող բանվորները, որոնք մարմնավորում էին աշխատասիրությունն ու իր երկրի հանդեպ պատասխանատվությունը։

Պարոն Սալմանի և Վարդանի ուղևորությունը քաղաքի փողոցներով դարձավ ոչ միայն տեղանքի ուսումնասիրություն, այլև գաղտնի ուղերձ․ նրանք տեսնում էին մի քաղաք, որտեղ «ամեն քաղաքացի զինվոր է»։ Սա քաղաքացիական միասնության լավագույն դրսևորումն էր՝ հզոր և ազատ հասարակության հիմքը։ Վարդանը հիացած բացականչում էր՝ «Գեղեցիկ քաղաք… հրաշալի՜ քաղաք…», և այդ հիացմունքը հասկանալի էր․ առաջադեմ շինություններ, թատրոններ, համալսարան, ակադեմիա, մամուլի կենտրոն՝ ամենը վկայում էր այն մասին, որ զարգացած քաղաքը ազատ մարդու տունն է։

Բայց հյուրանոցում նրանց դիմավորում էր այլ իրականություն․ Մելիք-Մանսուրն ու Թոմաս էֆենդին վիճում էին ընտրելիք ճանապարհի մասին։ Մեկը պնդում էր նպատակին տանող ուղիղ ճանապարհի կարևորությունը, մյուսը ծաղրում՝ այն «էշի մարտիրոսություն» համարելով։ Այս փոքր դրվագը խորհրդանշում է գաղափարական տարաձայնությունները, որոնք հաճախ էլ ծնվում են ազատ և ինքնանպատակ պայքարի մեջ։ Այս վիճաբանության մեջ ընդգծվում է գլխավոր հարցը․ ո՞ր ճանապարհն է տանում դեպի իրական հաջողություն՝ խելացի ու հաշվարկված քայլե՞րը, թե՞ վտանգի գնով կատարած վճռականությունը։

Այս մտահոդվածային պայքարը շատ է հիշեցնում իրական պատմությունը՝ հատկապես 20-րդ դարի սկզբի Հայաստանը, որտեղ գաղափարական պայքարը միահյուսված էր գոյապայքարի հետ։ Այստեղ է, որ պատմական հարթակում հայտնվում է Արամ Մանուկյանը՝ մարդու տիպարը, որը միավորում էր վճռականությունն ու հեռատեսությունը։ Նա ոչ թե խոսք էր տալիս, այլ գործ՝ Վանի ինքնապաշտպանությունը, Զինվորական մարմնի ստեղծումը, հազարավոր մարդկանց փրկությունը փաստում են նրա խորատես ու կազմակերպչական մեծ տաղանդը։

Երբ 1918 թվականին թուրքական զորքերը մոտեցան Երևանին, հենց Արամ Մանուկյանի վճռականությունն ու կազմակերպված մոտեցումը դարձան Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթանակների հիմքը։ Եթե Վարդանը հիանում էր այն քաղաքի կարգուկանոնով, որտեղ «ամեն քաղաքացի զինվոր է», ապա Արամ Մանուկյանը դա վերածեց իրականության՝ հենվելով ժողովրդի միասնական ուժի վրա։ Նրա շնորհիվ հայ ժողովուրդը կանգնեց չկործանվելու եզրին և ստեղծեց սեփական պետությունը։

Այսպիսով, ինչպես Վարդանի բացահայտած քաղաքը ցույց էր տալիս զարգացած հասարակության ներդաշնակությունը, այնպես էլ Արամ Մանուկյանը իր կյանքով ու պայքարով կառուցեց այնպիսի հայրենիք, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգար իր պատասխանատվությունը։ Վիճաբանություններից, կասկածներից ու բարդություններից վեր միայն միասնական կամքը կարողացան առաջնորդել հայ ժողովրդին դեպի անկախություն։

Վերջնամաս

Ամփոփելով՝ երկու տեքստերն էլ մեզ հիշեցնում են նույն ճշմարտությունը․ պետություն կառուցելը սկսվում է երազանքից, բայց իրականանում է պարտականության, միասնականության ու անձնվիրության շնորհիվ։ Եվ ինչպես Վարդանի հիացմունքը ցույց էր տալիս կատարյալ քաղաքի գաղափարը, այնպես էլ Արամ Մանուկյանի գործը դարձավ այդ քաղաքի իրական մարմնավորում՝ Հայաստանի Հանրապետության ծնունդը։

Posted in Հայոց Լեզու 9, Հայոց Լեզու 9

Մեր Բառարանը

աբիֆկա-պաստառում

աբիտոուրետ-դիմորդ

աբղոդ-համայց

աբոյ-պաստառ

աբոնետ-բաժանորդ

աբսուրդ-անհեթեթույուն

աբստրակտ-վերացական

ագենտ-գործակալ

աբեզդ-շրջանցում

աբիդնո-ցավալի

ադյալ-ծածկոց

Դարցվացքներ

Ագռավի ձայն -կոպիտ ձայն

Ագռավի ճուտ – տգեղ

ազատ շունչ քաշել – հանգստանալ

աթոռ արաջարկել – հրավիրել նստելու

անգլուհի դուստր –

ախորժակը բացվել – մեծ հաճույքով ուտել

Ճիշտ և սխալ

ամանչել սխալ ձև

կամց սխալ ձև – ճիշտ կամանց

բառձրունք սխալ ձև – ճիշտ բարձունք

ՀոմանիշներՀոմանիշներ

Մեղադրել

մորեկնել

թովել

կարեքցել

սփրտնել-գույնը գցել

կռահել-հարձակվել

ցնծալ-ուրախանալ

գրոհել-հարձակվել

կողպտել-գողանալ

խռովել-նեղանալ