Posted in Քիմիա 9

Հալոգենների և դրանց միացությունների կիրառությունն ու կենսաբանական դերը

1. Ի՞նչ նպատակով է քլորը օգտագործվում խմելու ջրի մեջ:
Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։
2. Որտե՞ղ են կիրառվում ֆտորի միացությունները։

Մեծ կիրառություն ունի ֆտորօրգանական միացություն տետրաֆտորէթիլենը, որը հայտնի է տեֆլոն անունով։ Այս պլաստիկը քիմիապես շատ իներտ է և բացառիկ օրգանական միացություն է, որ չի քայքայվում նույնիսկ 400-450 °C ջերմաստիճաններում:
Օգտագործվում է թավաները կամ կաթսաները ներսից պատելու համար, արդուկների պատրաստման, իսկ ավելի մեծ չափով` մեքենաշինության մեջ։
3. Ինչո՞ւ է սննդի մեջ ավելացվում յոդ (յոդացված աղ)։

Մարդու օրգանիզմում յոդը շատ անհրաժեշտ է, հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի արտադրության համար: Դրա բացակայությունը հանգեցնում է բազեդովյան ծանր «խպիպ» հիվանդության աջացմանը: Սա առանձնահատուկ նշանակություն է ստանում լեռնային երկրների, մասնավորապես Հայաստանի բնակչության համար, որոնք օգտագործում են աղբյուրների ջրեր, և որոնցում յոդի պակասությունն առանձնապես զգալի է։ Դրա համար էլ գրծարաններում կերակրի աղին ավելացնում են քիչ քանակությամբ KI, իսկ աղի տուփերի վրաանում հատուկ նշում «յոդացված աղ»։
4. Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ։

Լուսանկարչության մեջ օգտագործվում են արծաթի բրոմիդը (AgBr) և արծաթի քլորիդը (AgCl)։
5. Ինչ նյութի արտադրության մեջ է օգտագործվում քլորը (նշել մեկ օրինակ)։

Քանի որ քլորը ունի սպիտակեցնող հատկություն, նրան օգտագործում են թղթի և կտորի արտադրության համար: 
6. Ինչո՞ւ քլորը, լինելով թունավոր գազ, լայնորեն կիրառվում է կենցաղում։

Փոքր քանակներով քլորը շատ արդյունավետ մանրէասպան նյութ է, և ճիշտ օգտագործման դեպքում՝ անվտանգ։
7. Ինչո՞ւ չի կարելի օգտագործել ֆտոր պարունակող նյութեր մեծ քանակով։

Ֆտորը թունավոր է և այդ պատճառով մարդու օրգանիզմում ֆտորի քանակությունը շատ քիչ է։ Ֆտորի մեծ քանակը կարող է վնասել ատամներին, ոսկորներին ու օրգանիզմին։
8. Ինչո՞ւ է հալոգենների կիրառությունը կարևոր ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ։

Հալոգենները և դրանց միացությունները ունեն չափազանց մեծ կենսաբանական նշանակություն և լայն կիրառություններ կենցաղում, բժշկության մեջ, տեխնիկայում և արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում: