Posted in Մայրենի 6․4

Մայրենի երեքշաբթի

երեքշաբթի ( 18.04.2023թ. )

  1. Սահյանական բանաստեղծություններ

2. Նադեր Իբրահիմ «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ» ( կարդա՛լ, քննարկե՛լ ) ։

Գրի՛ր, թե դու «քո փոքրիկ սիրտն ու՞ մ կնվիրես» ։ Հիմանվորի՛ր ասելիքդ և վերնագրի՛ր։

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛լ- Էքզյուպերի «Փոքր քայլերի արվեստը»

Դասարանում

Քննարկե՛ լ ՝ Էքզյուպերիի «Փոքր քայլերի արվեստը» ։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երկուշաբթի

Երկուշաբթի

Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։

3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։

4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․

Ժայռից մասուր է կաթում․․․

5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։

6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։

7․ Անգի՛ր սովորել «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը և ևս մեկ բանաստեղծություն՝ ձեր ընտրությամբ։

Տեսաֆիլմեր

8. ՍԽԱԼ ԿԱՄ ՈՉ ՏԵՂԻՆ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԲԱՌԵՐԸ ԳՏԻՐ և ՓՈԽԱՐԻՆԻՐ ՀԱՐՄԱՐ ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՎ։

Նրան աշխատանքից փրկեցին , որովհետև անպատասխանատու էր ու ցրված։

Մատիտներիդ մեջ կապույտի բորոր գույները կա՞ն։

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ։

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում։

Բերրի խոստումներ տվեց ու գնաց։

9. Ավելորդ բառերը գտի՛ ր և նախադասություններից հանի՛ ր։

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում։

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի։

Դու արդեն հե՞տ ես վերադարձել։

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք։

Կրկին անգամ ասում եմ քեզ։

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի։

Քեզ մի հատ մարդ էր հարցնում։

Կարելի՞ է մի հատ զանգել։

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային։

Posted in Մատեմատիկա 6.4

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍ 8

Առաջադրանքներ(դասարանում)

1) Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64 , դ) 15,899 > 14,9 , ե) 78832,91 > 78732,91 ,

բ) 72,93 < 73,851 , գ) 0,382 < 0,450, զ) 663,0001 < 663,0002 ։

2) Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական

կոտորակների միջև.

ա)5,68 < 6 < 6,7 , գ) 7,2 < 8 8,2 , ե) 2,833 < 4,11 ,

բ) 2,001 < 5 3,5 , դ) 1,5 < 5 3,5 , զ) 7,1 <10 10,2 ։

ա)5,68 < 6 < 6,7

3) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը,որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 2,547 > 2,537 , գ) 10,85 < 10,95 ,

բ) 7,568 > 4,568 , դ) 885,624 < 885,643 ։

 2,547 > 2,537

4) Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված.

ա) 6,37-ը, > 6,375-ը, դ) 783,5-ը, < 783,6-ը,

բ) 0,893-ը, թե՞ 0,8-ը, ե) –31,72-ը, թե՞ 18,6-ը,

գ) 293,4-ը, թե՞ 294,3-ը, զ) –11,25-ը, թե՞ –11,257-ը:

6,370 <  6,375

Լրացուցիչ(տանը)

5) Համեմատե՛ք կոտորակները.

ա) –6,73 և –6,81, գ) –11,2 և –11,21, ե) –0,38 և –1,001,

բ) –0,432 և –1,431, դ) –3,756 և –3,706, զ) –5,555 և –4,999։

6) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի

ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 7,21 ∗ 7,2 , բ) 99,2 ∗ 98,9 , գ) 55,3 ∗ 56,4 , դ) 3,285 ∗ 3,185 ։

7) Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով.

60,325 , 11,2 , 28,43 , 60,32 , 11,56 , 3291,83 , 5,6։8) Գրե՛ք հինգ այնպիսի տասնորդական կոտորակներ, որոն

Posted in Մայրենի 6․4

ՄԱՅՐԵՆԻ Հինգշաբթի

Հինգշաբթի ( 13.04.2023թ. )

Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

 Մեր շատ սիրելի  բակը կանաչել է։ Բակում երեխաներն ուրախ խաղում ու աղմկում են։ Մայրիկները զրուցում են իրենց հարևանների հետ, քննարկում օրվա անցուդարձն ու անելիքը: Կատուն երկայնքով, ծուլորեն  փռված արևի տակ՝  խաղում է իր փափուկ պոչի հետ: Շունը պոչը տնկած դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար  հաչում է: Արդեն երեկո է: Հայրիկները աշխատանքից հոգնած, իրենց օրվա վաստակն առած , վերադառնում են տուն: Իջնում է աստղալից գիշերը: Եվ վերջապես զբաղված ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և բակը խաղաղվում է:

ՄԱՐԿ ՏՎԵՆ, ԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։

Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ եւ կես տարի աշ․․․ատում էր առանց ետ ընկնելու եւ առանց շտա․․․ելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փ․․․ացել։ Ես սկսեցի նրան համարել մեծա․․․ույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետի․․․ եւ նրա անատոմ․․․ական կառուցվա․․․քն ու կազմու․․․յունը դիտել իբր․․․ ան․․․որտակելի։ Բայց մի ան․․․ամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշ․․․ացա, քանի որ բոլորն էլ ըն․․․ունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղ․․․եցի ենթադրաբար, եւ ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետ․․․յալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը, վեր․․․րեց այն ինձանից ու սկսեց զն․․․ել։ Կար․․․ լռությունից հետո նա ասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կար․․․ավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետ․․․աբար, անհրաժեշտ է կար․․․ավորիչն առա․․․ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուր․․․ը, աղա․․․ելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ ս․․․ գործը։ Ժամացույցս սկսեց շտա․․․ել։ Օրեց․․․ր նա ավելի ու ավելի առա․․․ էր գնում։ Մի շա․․․․աթ հետո նա շտա․․․ում էր ինչպես տեն․․․ով բռնվա․․․, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետ․․․ում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առա․․․ անցավ ․․․րացույցից։ Հոկտեմբարյան տեր․․․աթափը դեռեւս պտտվում էր օ․․․ում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մու․․․ելու բնակարանի վար․․․ն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զն․․․ել մեխանիզմը։ Նա ասաց, որ կար․․․ավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մա․․․րել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շա․․․աթից։ Մա․․․րելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեք․․․րյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շա․․․աթվա մեջ․․․․ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։

Posted in Մայրենի 6․4

Մայրերենի Չորեքշաբթի

Չորեքշաբթի ( 12.04.2023թ. )

Մարկ Տվեն՝ « Հետաքրքրասեր Բեսսին» ։

Մարկ Տվեն, ծանոթություն։Ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի:

« Հետաքրքրասեր Բեսսին» ։ Փոքրիկ Բեսսին շուտով երեք տարեկան կդառնա։ Նա լավ աղջնակ է, թեթևամիտ չէ, չարաճճի չէ. նա խոհական է, խորացած իր մեջ, սիրում է խորհել մեկ այս, մեկ այն բանի մասին և անընդհատ հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Աշխատում է հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը։ Մի անգամ նա հարցրեց.
— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։
-Այո։
-Բոլո՞ր տառապանքները, մա՛մ։
-Իհարկե, թանկագինս։ Ոչինչ չի կատարվում առանց նրա կամքի։ Բայց նա դրանք ուղարկում է մեր հանդեպ սիրով լի՝ ցանկանալով մեզ ավելի լավը դարձնել։
-Շատ տարօրինակ է, մա՛մ։
-Տարօրինա՞կ է։ Ի՞նչ ես ասում, անուշի՛կս, ինձ դա տարօրինակ չի թվում։ Չեմ հիշում, թե ինչ-որ մեկը դա տարօրինակ համարած լինի։ Ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լինի, որ դա բարեհոգի ու իմաստուն քայլ է։
— Էդ ո՞վ է առաջինը էդպես մտածել. դո՞ւ, մա՛։
-Չէ՛, ճուտիկս, ինձ դա սովորեցրել են։
-Ո՞վ է սովորեցրել։
-Արդեն չեմ հիշում։ Երևի մայրս կամ քահանան։ Ամեն դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է։
-Իսկ ինձ տարօրինակ է թվում, մա՛մ։ Ասա՛, Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։
-Այո։
-Ինչո՞ւ։
-Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ նրան ճշմարիտ ուղու վրա դնի, որ նրան լավ տղա դարձնի։
-Բայց նա տիֆից մեռավ, մա՛մ։ Նա էլ չի կարող լավ տղա դառնալ։
-Ախ, հա։ Դե, ուրեմն Աստված ուրիշ նպատակ ուներ։ Ամեն դեպքում, դա իմաստուն նպատակ է եղել։
-Էդ ի՞նչ նպատակ էր, մա՛։
-Շատ հարցեր ես տալիս։ Հնարավոր է` Աստված փորձություն է ուղարկել Բիլլիի ծնողներին։
-Բայց դա, մայրի՛կ, ազնիվ չէ։ Եթե Աստված ուզում էր փորձություն ուղարկել Բիլլիի ծնողներին, ինչո՞ւ, ուրեմն, նա սպանեց Բիլլիին։
-Ես չգիտեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ Աստծո նպատակը իմաստուն ու բարեհոգի է եղել։
-Ի՞նչ նպատակ, մա՛մ։
Նա ուզել է… նա ուզել է պատժել Բիլլիի ծնողներին։ Նրանք երևի մեղք են գործել, դրա համար էլ պատժվեցին։
-Բայց մեռնողը Բիլլին էր, մա՛մ, մի՞թե դա արդարացի է։
-Իհարկե, արդարացի է։ Աստված ոչ մի անարդարացի ու վատ բան չի անում։ Հիմա դու չես հասկանում, բայց հենց մի քիչ էլ մեծանաս, կհասկանաս, որ այն, ինչ Աստված անում է, իմաստուն է ու բարեհոգի։
Լռություն։
-Մա՛, էդ Աստվա՞ծ տանիքը փլեց էն մարդու գլխին, որ հրդեհի ժամանակ հիվանդ ծեր կնոջը դուրս էր հանում։
-Հա, ճուտիկս։ Մի վայրկյան. չհարցնես՝ ինչու։ Չգիտեմ։ Ես մի բան գիտեմ. նա դա արել է կա՛մ նրա համար, որ մեկնումեկին ճշմարիտ ուղու վրա դնի, կա՛մ՝ որ պատժի, կա՛մ՝ որ ցույց տա իր ամենակարողությունը։
-Իսկ որ խմած մարդը տիկին Ուելչի երեխային հեծանիվի տակ գցե՞ց…
-Դա ընդհանրապես քո գործը չի։ Ի վերջո, Աստված, երևի, ուզել է փորձություն ուղարկել այդ երեխային, նրան ճիշտ ուղու վրա դնել։
-Մայրի՛կ, պարոն Բերջեսը ասում է, որ միլիոնավոր մանր արարածներ հարձակվում են մեզ վրա և ստիպում հիվանդանալ խոլերայով, տիֆով ու էլի հազարավոր հիվանդություններով։ Մայրի՛կ, դրանց է՞լ է աստված ուղարկում։
-Իհարկե, պստլիկս, բա ո՞նց։
-Ինչո՞ւ է նա դրանց ուղարկում։
-Որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի։ Հազար անգամ ասացի։
-Բայց դա սարսափելի դաժան է, մայրի՛կ։ Դա հիմարություն է։ Եթե ինձ…
-Լռի՛ր։ Հենց հիմա լռիր։ Ուզում ես՝ մեզ կայծակը զարկի՞։
-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։
— (Հոգնած) Չգիտեմ, հնարավոր է։
-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։
-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։
-Մի տե՛ս է, մա՛մ, պարոն Խոլլիստերն ասում է, որ ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունը խմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։ Էդպե՞ս է, մա՛մ։ Ես հարցնում եմ, որովհետև պարոն Խոլլիստերը ծիծաղում էր, երբ սա ասում էր։
-Էդ Խոլլիստերը անպետք մարդ է, և ես արգելում եմ քեզ՝ լսես դրա ասածները։
-Ինչո՞ւ, մամ, նա էնքան հետաքրքիր է պատմում, և, կարծում եմ, աշխատում է արդարամիտ լինել։ Նա ասում է, որ բոռերը որսում են սարդերին ու պահում նրանց իրենց ստորգետնյա որջերում. կենդանի  սարդերին, մա՛մ։ Ու էնտեղ՝ գետնի տակ, սարդերն օրեր շարունակ տանջվում են։ Իսկ փոքրիկ սոված բոռիկները կծում-պոկում են նրանց ոտիկները ու քրքրում փորիկները, որ սարդերը արդարամիտ ու աստվածավախ լինել սովորեն, որ երկինք առաքեն ձոն առ աստված, նրա անպատմելի բարության համար։ Իմ կարծիքով, պարոն Խոլլիստերը բարի մարդ է, ուղղակի շատ լավ մարդ։ Երբ իրեն հարցրի՝ այդպես կանե՞ր սարդերին, ասաց, որ իրեն թող գրողը տանի, եթե այդպիսի բան անի, ու հետո ասաց…

-Մա՞մ, վա՞տ ես զգում։ Գնամ՝ մարդ կանչեմ օգնության։ Բա էս շոգին ո՞նց կլինի քաղաքում մնալ

Հարցեր և առաջադրանքներ

1. Բեսիի հարցերից հատկապես ո՞րը քեզ դուր եկավ և ինչո՞ւ։

2․Ինչպիսի՞ հարց դու կավելացնես հարցերի շարքում։

3․Գտի՛ ր հոմանիշային զույգեր և դուրս գրիր։

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս

Դաս 7.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

ա) 7,02, բ) 83,204, գ) 20, դ) 0,

70.2

832.04

200

00,08

008։

2) Գրե՛ք ստորակետից հետո հինգ թվանշան ունեցող տասնորդական

կոտորակ, որը հավասար է 103,2 կոտորակին։

103,20000

3) Գնել են կոնֆետի 12 մեծ և փոքր տուփեր։ Մեծ տուփի

կոնֆետների զանգվածը 800 գ է, իսկ փոքրինը՝ 500 գ։

Կոնֆետների ընդհանուր զանգվածը 6 կգ 900 գ է։ Քանի՞ մեծ և

քանի՞ փոքր տուփ կոնֆետ են գնել։

800×12=9 600

9 600- 6 900 =2700

2700:300=9

12-9=3

4) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.

ա) 32,11,×100=3 211 բ) 0,005,×100=0,5 գ) 2,32×100=232 դ) 1534,1։

Լրացուցիչ(տանը)

5) Խանութ են բերել 2 տ կաղամբ և 800 կգ վարունգ։ Առաջին օրը վաճառել են կաղամբի 40 %-ը և վարունգի 20 %-ը։ Ո՞ր բանջարեղենից են ավելի շատ վաճառել և քանի՞ անգամ շատ։

6) Գտե՛ք օրինաչափությունը և գրե՛ք բաց թողնված թիվը։

7) Լուծե՛ք հավասարումը.

Posted in Մատեմատիկա 6.4

ՄԱՅՐԵՆԻ Երեքշաբթի

Երեքշաբթի ( 11.04.2023թ)

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, ավոտ:

Իրիկուն, լուսաբաց,

երեկո, արշալույս,

իրիկնաժամ, լուսադեմ

մթնշաղ, լուսածագ,

իրիկնամուտ, արևածագ,

վերջալույս, ավոտ,

արևամուտ


1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:

.Ամառային սիրուն երեկո էր, և արե.ակն արդեն թե.վում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օ.ին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դար.ել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մար.իկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայա.քներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ո. չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բար.րախոսն էր անտարբեր ըն.հանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղոր.ավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կար.ում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնա.ությունը: Մակույկավարների տնակում անվեր. զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

սար-

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:


Սնունդ, դանակ, պարտեզ, բերք, զատիկ, բառարան, բռնակ, կատակ, բյուր, ձագ, մանր, մարագ, դարձ, ավագ, թախտ, կառք, հարթ, լրագիր, հերթ, լույս, ձյութ, ճեղք, շռայլ, նյարդ, նուրբ, թափոր, մահակ, ջութակ:

Posted in Uncategorized

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Բջջի բաղադրությունը

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝
ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:

Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավորն է, և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:

  • Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջջի բաղադրության հիմնական մասը (մոտ 98 %) կազմում են թթվածինը (O), ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N)։

  • Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

  • Ի՞նչ է հյուսվածքը։

  • Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

  • Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

  • Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
Posted in Uncategorized

Тайны и загадки Вселенной

«Вселенная – извечная загадка бытия. Манящая тайна навсегда. Ибо нет конца у познания. Есть лишь непрерывное преодоление границ неведомого. Но как только сделан этот шаг – открываются новые горизонты. А за ними – новые тайны. Так было – так будет. Особенно в познании Космоса – бесконечного, вечного, неисчерпаемого».  А. Бернацкий

Безусловно, планеты и звёзды таят в себе немало загадок. Мир огромен и порой непостижим. Но ведь и наша Земля такая в сущности небольшая, по сравнению с вселенскими масштабами, густонаселённая и обжитая, на самом деле не изучена до конца. Есть на нашей планете удивительные места, где не действуют обычные законы. Там случаются загадочные происшествия. Люди избегают этих мест. И лишь неутомимые смельчаки пытаются проникнуть в тайну аномальных зон.

Задание:

В виде видео представляем интересные информации о тайнах и загадках Земли или о Вселенной.

Результаты: