Posted in English 7

Check your progress

Grammar
a) Complete the sentences. Use have/has to or don’t/doesn’t have to.

  1. You have to understand! There is no way I can accept this.
  2. If you want to go to university, you have to hard study.
  3. She doesn’t have to buy a computer. She can use my laptop.
  4. Students at most schools in the UK have to wear a uniform.
  5. I understand what you said. You don’t have to tell me again!
  6. James wants to be healthy. He has to be careful about what he eats.
  7. You don’t have to help me with my work. I can do it on my own.

b) Circle the correct words.

  1. She’s buying a/some fruit at the supermarket.
  2. Can I have a / an orange, please?
  3. I can’t buy it. I haven’t got much / many money.
  4. How much / many tomatoes have we got?
  5. Much/Many people live in this city.
  6. If you want something to eat, have a / some sandwich.
  7. We’ve got a/some eggs, but we haven’t got much / many bread.
  8. We haven’t got some / any apples today. Would you like some / any carrots.
  9. Our teacher never gives us some / any homework before the weekend. She’s great.

Vocabulary
a) Fill in the puzzle with words for food and drink. What’s the mystery word?

  1. Olive oil is a good oil to use in cooking.
  2. They come from chickens and you can fry them or boil them.
    Eggs.
  3. A lot of people put this in coffee.
    Sugar.
  4. Lots of people drink orange juice for breakfast.
  5. I’d like a glass of mineral water.
  6. They are orange and they grow under the ground.
    Carrots.
  7. You need bread to make toast.
  8. A round fruit that is usually red or green.
    Apple.
  9. Chicken, lamb and beef, for example.
    Steak.
  10. Food that we get from the sea.
    Fish.
    Mystery word — vegetables

b) Put the letters in order to find the names of jobs.

  1. cathree — teacher
  2. tindest — dentist
  3. crodot — doctor
  4. serun — nurse
  5. Ipito — pilot
  6. wrayel — lawyer
  7. rigefhetifr — firefighter
  8. eerening — engineer
Posted in English 7

My mom

  1. What I love most about you is your patience.
  2. He makes me so happy when he thinks of me.
  3. He is the best at cooking.
  4. He is 39 years old.
  5. His favorite color is blue.
  6. Her favorite place to shop is Yerevan Mall.
  7. His favorite food is pizza.
  8. His favorite movie is “Survival with Wolves”.
  9. When mom was a little girl, she used to do this
  10. Now that he is older, he can take care of me and my sisters and.
  11. If mom could take a whole day and spend with me, she and I would take a walk and see Yerevan.
  12. My mother is afraid of the seas.
  13. My mother laughs when I joke.
  14. If I had a ton of money. I would buy my mom anything she wanted.
  15. My mother is a better hugger than my father.
  16. She is as beautiful as a rose.
  17. I wouldn’t trade him for the entire universe.
Posted in Կենսաբանություն

Անձրևորդի արտաքին և ներքին կառուցվածքը:

Լրացուցիչ աշխատանք․

Պատասխանել արցերին․
1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան

Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:
2. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Այն օրգանիզմները, որոնք ապրելով կենդանիների և բույսերի, մարդու ներքին օրգաններում, սնվելով նրանց հաշվին, կոչվում են մակաբույծներ։

Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն 

277.

Քանի որ AB > BC > AC ապա < C > < A > < B: Ստացանք, որ <B ABC Եռակայան ամնա փոքր ակյուն է, հետվաբար այն բութ չի կարող լինել։

278.

Քանի որ ABC եռանկյունը BC Հիմքով հավասարասրուն եռանկյուն է <B-ն չի կարող լինել բութ

279․

ա/BC>AC>AB

Տանը

281.
282.
 <A=<B
CM=CN
Հետևաբար AMN եռանկյունը հավասարասրուն է։
283.

Posted in ֆիզիկա 7

Շփման ուժ, շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում, մի ուղղով ուղղված ուժերի գումարումը

Քննարկվող հարցեր.
1. Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ։
Օրինակ ՝ փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է։
2. Ինչով է պայմանավորված շփումը
Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից։
3. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:
Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը։
Սահքի շփման ուժի օրինակներ — պահարան շարժել, սառույցի վրա սահել:
Գլորման շփման ուժի օրինակներ — գնդակ գլորել, քար գլորել:
Դադարի շփման ուժի օրինակներ — առաջանում է բոլոր առարկաների շփման մակերևույթին և խանգարում է մարմնիններից է որևէ մեկի շարժմանը:
4. Օրինակներով ցույց տալ, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Օրինակ՝ երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ, իսկ երբ այն քաշենք հարթ մակերևույթի վրայով, ապա նրա շփման ուժը կլինի ավելի շատ:
5. Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել, ինչը կարող էր բերել վատ հետևանքների:
6. Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ
Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր, մի տեղ որտեղ նա ուզում է:
7. Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:
8. Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:
9. Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:
10. Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:
11. Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը, և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:
12. Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը, և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:
13. Ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված, մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:
Նրա արագությունը չի փոփոխվում:

Posted in Հայոց լեզու

Ինքնաստուգիչ թեսթ. թվական անուն, դերանուն, 04.03.2024թ.

1. Ո՞ր շարքում թվական չկա։

1) հնգապատիկ, քսաներորդ, կես, միակ

2) բյուր, միլիոն, բազում, ոչ մի

3) հնգյակ, եռակի, առաջնային, միավոր

4)բազմիցս, քառակուսի, որերորդ, տասական

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

3. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

4. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

5. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ ձև չկա:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոյ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:

2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ դոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:

3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տա տասներեքերրորդ շարքում:

4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:

6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) ամեն մի, այսչափ, որքա՞ն, ինչպիսի՞

2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի

3) ո՞րերորդ, ոչ ոք, իրար, յուրաքանչյուր

4) ինչո՞ւ, այնքան, որոշ, այլ

7. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր:

2) Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

     Նենգ ու դավ եմ տեսել ես:

3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

4) Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ:

1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե

2) այսինչ, ուր, որոշ, որևիցե

3) ոմն, երբևէ, ոչ մեկը, ողջ

4) բոլորը, այլ, ուրիշ, ամեն մի

9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:

1) այս, դա, այսպես, բոլոր

2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ

4) այդպես, այդչափ, մի, նույն

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում:

1) ով, իրար, մենք, այսպես

2) ինչ, ուր, միմյանց, սա

3) դու, ոմանք, բոլոր, ինչու

4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը

11. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում:

1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ

2) ուր, ինչու, ոչ մի, այս

3) երբ, որոշ, ամեն մի, սա

4) ինքը, որևէ, այսպես, մեկմեկու

12. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են գոյականից տարբեր կերպ հոլովվում:

1) նա, ոչ ոք, երբ, իրենք

2) նրանք, բոլորը, դու, ոչինչ

3) ինքը, դուք, ով, ես

4) ամենքը, սա, ի՞նչ, ոմանք

13. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում:

1) ամբողջը

2)ոչ մեկը

3) մյուսը

4) յուրաքանչյուրը

14. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա:

1) Ես քո վրա վրա հույս չեմ դնում:

2) Մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է:

3) Նա դեռ իրեն օրում վիշտ ու տառապանք չէր տեսել:

4) Քննությունից հետո իմ մոտ ոչ մի գիրք չի մնացել:

15.Քանի՞ դերանուն կա տրված հատվածում:

Նա հիսունին մոտ մարդ էր, որ մի քանի տարի առաջ երևաց մորաքրոջս տանը և հետաքրքրվում էր հարմար սենյակով: Ձեղնահարկում վարձելով փոքրիկ սենյակը և կողքի նեղլիկ ննջախուցը՝ այդ մարդը վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով և ապրեց մեզ մոտ ինը կամ տասը ամիս: Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, և եթե չլիներ մեր ննջասենյակների մոտիկությունը, որի հետևանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց:

Posted in Քիմիա

Քիմիա փետրվարի 26-ից մարտի 1

Տնային
1. Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):
Նատրիումի նիտրատ NaNO3 — Ar(Na)+Ar(N)+3Ar(O)=23+14+48=85
Կալցիումի կարբոնատ CaCO3 — Ar(Ca)+Ar(C)+3Ar(O)=40+12+48=100
2. Գրե՛ք նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրա բաղադրության մեջ առկա են կալցիումի մեկ, ածխածնի մեկ և թթվածնի երեք ատոմ:
CaCO3
3. Հաշվե՛ք CO2-ի բաղադրության մեջ առկա ածխածին տարրերի զանգվածային բաժինը: (օգտվելով հետևյալ բանաձևից)


ω=12×1:44×100=27,27
ω=16×2:44×100=72,72

Սովորե՛լ
Քիմիական բանաձևերից օգտվելով՝ կարելի է հաշվել նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:
Զանգվածային բաժինը նշանակվում է « (օմեգա) հունական տառով:
Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ մասն է կազմում:

որտեղ w տարրի զանգվածային բաժինն է, Ar — տարրի հարաբերական ատոմային զանգվածը, a–ն՝ տարրի ատոմների թիվը նյութի մոլեկուլում, Mr–ը՝ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:
Զանգվածային բաժինն արտահայտվում է հասարակ տոկոսներով։
Օրինակ’ հաշվենք ջրի մոլեկուլում տարրերի զանգվածային բաժինները: Քիմիական բանաձևից օգտվելով՝ որոշում ենք ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը.

Պատասխանը տոկոսներով արտահայտելու նպատակով ստացած թիվը բազմապատկում ենք 100–ով.

Posted in Հայոց լեզու

Ստեղծագործական աշխատանք, 01. 03. 24թ. <Անտառի արահետներով>

էջ 1:

Երիտասարդների մի խումբ որոշում է ճանապարհորդել դեպի Դիլիջան։ Նրանց մեջ կար մի տղա` նա ուսանող էր և շատ խելացի: Անունը Տիգրան էր։ Հասնելով տեղ և հանգրվանում անտառի մոտ գտնվող հյուրանոցում՝ 5 օրով։ Տեղավորվում են և հանգստանում։ Երեկոյան հավաքվում են հյուրանոցի բակում ՝ ուրախանում են ու պարում։ Արամը հանկարծ ասում է, որ կարելի է գնալ անտառ՝ արշավի։ Տիգրանը չհամաձայնվում, բայց ի վերջո համոզվում է։ Երկրորդ օրվա առավոտյան պատրասվում են արշավի ու շարժովում են։ Տեղացիներից հարցնում են ճանապարհը և գնալով ավելի ու ավելի են խորանում անտառի մեջ։ Նրանց պլանով այդ արշավը պետք է տևեր մի քանի ժամ՝ քայլում են խոսելով, ծիծաղելով, մեկել հանկարծ նկատում են խորը անտառի միջից մի շարժում, բայց ուշադրություն չի դարձնում նրանցից ոչ մեկը, սակայն Լիլիթը, անհագստանում է, թեև Արամը ասում է, որ երևի ինչ-որ թռչուն է ու այդպիսով նրանք շարունակում են քայլելը։ Քայլելու ընթացքում տեսնում են մի լքված շենք՝ որոշում են ուսումնասիրել և տեսնում են, որ շենքի վրա գրված է հյուրանոց։ Ուսումնասիրելը Արամի միտքն էր, բայց Տիգրանը դեմ էր՝ նա ասաց, որ վնտանգավոր է, իսկ Արամը ուշադրություն չդարձրեց և նրանք մտան շենք։ Շենքում շրջելուց ձայն լսեցին և այդ ձայնը նման էր ապակու կոտրվելու ձայնին, բայց նորից ուշադրություն չդարձրեցին և հենց այդ պահին առաստաղից մի բան պոկվեց ու ընկավ ուղիղ տղաներից մեկի ոտքին։ Ոտքը վնասվեց, Կարենը ընկավ և բղավեց նրան օգնեցին և նա կագնեց ու ասաց, որ կարող է քայլել։Արդեն երեկոյան ժամը վեցն է իսկ մութը ըկնում է ասում էր Տիգրանը իսկ Արամը մերժելով ասում է, որ հետ վերադարձին կհասցնեն։ Դուրս են գալիս ու շարունակում են արշավը։Կարեն հետ էր ընկնում ու այդ պատճառով, բոլորը դանդաղ են քայլում։ Արդեն մութ էր և Արամը հիշում է, որ նա իր հետ վերցրել է լապտեր, հանում է պայուսակից՝ միացնում է լապտերը և շարունաում են ճանապրհը։ Մութ էր ճանապարհը լավ չէր երևում, մեկել այդ մութ անտառի միջից ոտնաձայներ են լսվում։ Արամը լապտերի լույսը ուղում է այդ ձայների ուղությանբ, բայց այդտեղ ոչ մի բան չկար։ Նրանք վախենում են և սկսում են ավելի արագ քայլել։ Վազելու ընթացքում լապտերը ընկնում և կտրվում է ու նրանց մոտ սկսում է խուճապ՝ չեն կարողանում գտնել հետ դարձի ճանապարհը, նրանք վախեցած էին։ Տիգրանը առաջարկում է վերադառնալ դեպի լքված հյուրանոցը և գիշերել այնտեղ։ Այդպես էլ անում են, հետ են վերադառնում, կրակ են վառում ու քնում են։ Երրորդ օրվա առավոտյան, երբբ բոլորը արթնանում են ու որոշում են բաժանվել խմբերի , թեև մեկ խնդիր կար՝ Կարենի վերքը ավելի էր խորացել և նա չէր կարողանում քայլել ու նրանք որոշեցին, որ երկու հոգի կմնա Կարենի հետ։ Չորս հոգի կգնան փայտ հավաքելու իսկ մնացած չորսն էլ կգնան ճանապարհը գտնելու և այդպես էլռանում են։ Փայտ հավաքելու ընթացքում անտարի, թփերի միջից խշխշոց են լսում թեքվում են այդ կողմ և տեսնում են մի մեծ արջ։ Վարդանը, Աշոտը և Անին բարձրանում են ծառը, բայց Լիլիթը չի կարողանում և մնում է ներքևում և արջը հարձակվում է նրա վրա։ Լիլիթը բղավում է և այդ պահին՝ լսվում է կրակոց ու արջը ընկնում է և անտառի միջից դուրս է գալիս զենքով մի մարդ և հարցնում է ձեզ հետ ամենիչ նորմալ է ու ինչպես արդեն պարզ էր, այդ մարդը տեղացի որսորդ էր։ Սակայն Լիլիթը շատ վախեցած էր և չէր կարողանում խոսել, իսկ մնացաը ասացին, որ նրանք պարզապես մոլորվել են անտառում իսկ որսորդը ասում է, որ ր նա անտառից դեպի դուրս տանող ճանապարհը գիտի և նրանք որսորդի հետ գնում են դեպի հին շենք։ Ճանապարհին նրանք ծանոթանում են որսորդի հետ և պատմում են նրանց հետ կատարվածը ու նաև ասում են, թե այնպիսի տպավորոթյուն էր, կարծես ինչ-որ մեկը նրանց հետևում էր։ Որսորդը ասում է, որ կենդանիներն են եղել։ Հասնելով հին շենք՝ տեսնում են Կարենին, Դավիթին և Աննային ու պատմում են պատահածի մասին։ Մի քանի ժամ սպասելուց հետո վերադառնում է մյուս խումբը և տխուր ասում են, որ ճանապարհը չեն գտել ու նաև կրակոց են լսել, սակայն հետո ծանոթանում են որսորդի հետ ու որսորդը նարնց ասում է որ ամբողջ ժամանակ նա է հետևել նրանց և, երբ հարցնում են, թե ինչու նա ասում է, որ շատերն են անտառում մոլորվել ու նա միայն հետևել է, որպեսզի կարողանա նրանց դժվարին պահին օգնել։ Այդպես խոսելով հետ են վերադառնում հյուրանոց՝ շնորհակալություն են հայտնում որսորդին ու երկու օր էլ հանգստանալուց հետո գնում են տուն։

Posted in Պատմություն

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

1. Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ
Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերնդից էր։ Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Նա նաև Ասորեստանի կայսրության կործանման գործին մասնակցելու համար Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։
Երվանդ Սակավակյացը Պարույր Սկայորդուն հաջորդած արքան էր։ Նրան հաջողվեց Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Երվանդ Սակավակյացի օրոք թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։
Տիգրան Երվանդյանը հայոց թագաժառանգ էր։ Նա Կյուրոս Մեծի մանկության ընկերն էր։Տիգրան Երվանդյանը Կյուրոս Մեծին օգնել է մարական տիրապետության դեմ լայնածավալ ապստամբություն կազմակերպել։ Այդ ապստամբության հետևանքով 550 թվականին մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։
Դարեհ առաջինը պարսից արքա էր։ Նա է գահ բարձրացել Կյուրոս Մեծից հետո։ Դարեհը գահ բարձրացավ Պարսկաստանի ներքին երկպառակություններում հաղթելու շնորհիվ։ Նա գահ է բարձրացել Ք․ ա․ 486 թվականին։
Քսենոփոնը հույն պատմիչ էր։ Քսենփոնը կարծում էր, որ Կյուրոս Մեծին մարական տիրապետությունը տապալելու գործում աջակցում էր նրա մանկության ընկեր՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։
Սատրապը հին պարսկերեն արքայի անմիջական ներկայացուցիչն էր մարզում՝ սատրապությունում, որտեղ օգտվում էր թագավորական բոլոր արտոնություններից։
Արքայական ճանապարհը հինավուրց առևտրային և ռազմավարական, նշանակության ճանապարհ էր, որը կառուցվել է Աքեմենյան կայսրության արքա Դարեհ I-ի կողմից Ք․ ա․ 5-րդ դարում։ Այն շուրջ 2700 կմ երկարություն ուներ։
2. Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:
Պարույրը միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին։Պարույրը Սկայորդին Ասորեստանի կայսրության կործանման գործին մասնակցելու համար Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։
3. Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:
Նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Նաև Երվանդ I Սակավակյանցին հաջողվում է վերակազմավորել բանակը։
4. Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:
Հայաստանում ապստամբությունը ճնշելուն համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում 5 ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։
5. Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:
6. Նշիր և հիմնավորիր թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար Արքայական ճանապարհը

Posted in Աշխարհագրություն

ինչ է Արդյունաբերություն

Արդյունաբերություն, աշխատանքի գործիքների, էներգիայի արտադրությամբ, հումքի, վառելիքի, նյութերի հանույթով, գյուղատնտեսության մեջ և այլ բնագավառներում ստեղծված արտադրանքի մշակմամբ ու վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների (գործարաններ, ֆաբրիկաներ, կոմբինատներ, հանքավայրեր, էլեկտրակայաններ և այլն) ամբողջությունը։ Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղն է և վճռորոշ ազդեցություն է գործում հասարակության արտադրողական ուժերի զարգացման մակարդակի վրա։

Ձեռնարկությունների որևէ խմբի կամ արտադրական որևէ ընկերության եկամուտների հիմնական աղբյուրը ընկալվում է որպես արդյունաբերական համապատասխան ճյուղի հայտացուցիչ[2]։ Եթե մեծ խումբը եկամուտների մի քանի աղբյուր ունի, համարվում է, որ նա գործում է արդյունաբերության մի քանի ճյուղերում։ Արդյունաբերական հեղափոխությունից հետո եվրոպական և հյուսիսամերիկյան երկրներում արդյունաբերությունը դարձել է արտադրության և աշխատանքի առանցքային ճյուղը՝ հետին պլան մղելով առևտրային և ֆեոդալական նախկին տնտեսությունը։ Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ արդյունաբերական հեղափոխությանը շատ արագ հաջորդել են տեխնոլոգիական բազմաթիվ նվաճումներ, այդ թվում՝ ածխի ու պողպատի արտադրությունը։

Արդյունաբերական հեղափոխությունից հետո տնտեսության արտադրանքի թերևս մեկ երրորդը բաժին է ընկնում վերամշակող արդյունաբերությանը։ Զարգացած և զարգացող կամ կիսազարգացած բազմաթիվ երկրներ նշանակալի չափով կախում ունեն վերամշակող արդյունաբերությունից։