Posted in Հայոց լեզու

Եկեք ճիշտ գործածենք բայերը, 08.04.2024թ.

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

93.

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

5. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հետևյալ բայերն այնպես, որ մի դեպքում արտահայտեն գործողության կատարման հրաման, մի դեպքում՝ պայման, մեկ այլ դեպքում՝ հարկադրանք: Կազմածդ նախադասությությունները համեմատի՛ր իրար հետ: Գալ, լալ, տալ, դառնալ, լինել, դնել, անել, սիրել, կարդալ, թռչել, թրջել, մոտենալ, մոտեցնել,հանգչել, մտնել:

Ես երազում եմ լինել տեզերագնաց։

Ես այդ իրը դրել եմ այդտեղ։

Ես դա անել չեմ պադրաստվում։

Ես նրան երբեք ել չեմ սիրել։

Ընկերս ինձ խորուրդ տվեց մի գիրք կարդալ։

այս թրջունը ել չի կարող թռչել։

ես եմ թրջել ծաղիկների հողը։

նա մոտեցավ ինձ։

նա իր երեխաին մոտեցրեց ինձ։

կրակը հանգչեց։

ես չեմ կարող մտնել այդ եղ

շրինակ՝ գալ- Արի՛ մեր քաղաք, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է: (հրաման): Կգամ, եթե խոստանաս ինձ լսել:(պայման) Պիտի գա, որովհետև խոստացել է: (հարկադրանք)

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ

Առաջադրանքներ դասարանում

287. 27
288. 6
289.
ա) 125
բ) 775
290. 11×10=110
291.
 121

Լրացուցիչ տանը

292․ 45
293․
 25
294․
 125
295․ 
9

Posted in Քիմիա

Քիմիա Ապրիլի 8-12

Դասարանական.

1 .Ատոմ

2.

Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը.

Ա) I, Na, CI, Ca, Al

Բ) S, P, C, K, Ne

Բ) F, O, B, Ba, Si

Գ) Η, Ν, Zn, Kr, As

օրինակ.

1.Հաշվենք I համար. Մենք գիտենք, որ տարրի կարգաթիվը հավասար է էլեկտրոնների թվին, իսկ էլեկտրոնների թիվը հավասար է պրոտոնների թվին: Ստացվում է, Յոդի (l) կարգաթիվը հավասար է 53: Էլեկտրոնների թիվը ևս 53, պրոտոններինը կլինի ևս 53, նեյտրոնները գտնելու համար Ar(I) 127 -53կարգաթիվը : Կստացվի 74

n°    (I)= 127-53=74

                  Ar     e⁻           p⁺            n°      

               127    53      53             74    

2. Լրացնել հետևյալ շարքերը.

Մետաղական նյութեր` Na, Cu, Fe, Ոչմետաղական նյութեր՝ H2, O2 ,C, : :

3. Հաշվել հետևյալ բանաձևերով ներկայացված նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները: O2

CO2=

NO

Na

Ca

H2

Ar

N2

O3

CH3COOH

IMG_2336.heic

3. Փորձ

Posted in Քիմիա

Քիմիա տնային։

1. Անվանի՛ր 101 և 118 կարգաթիվ ունեցող տարրերը:

101-Md: 118-Og:

2.Ստորև բերված ո՞ր շարքում են միայն ոչ մետաղական տարրեր.

1) Li, Mg, P

3) N, S, Ar

2) Ca, C, Br

4) Fe, Cr, I

3•. Na2O

Գրե’ք, մոլեկուլը կազմող քիմիական տարրերի հարաբերական n ատոմային զանգվածները (Ar): 2.5 միավորՀաշվե՛ք, այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (mo): 2.5 միավոր
Հաշվե՛ք, տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):  2.5 միավորՀաշվե՛ք, նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները: 2.5 միավոր
  1. Ar=Na 23.
  2. Ar O=16

  1. m0 Na=3.8
  2. m0 O=2.6

Mr=Na2O=62.

Posted in Կենսաբանություն

Հետաքրքիր փաստեր ձկների մասին։

  • Որոշ ձկների խմբեր կարող են կազմված լինել միլիոնավոր ձկներից։
  • Գոյություն ունեն երկենցաղ ձկներ, որոնք առանց ջրի կարող են ապրել մի քանի ամիս։
  • Որոշ մարդիկ վախենում են շնաձկներից, քանի որ նրանք հարձակվում են մարդկանց վրա։ Բայց իրականում ամեն տարի մեղուների խայթոցից ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների։
  • Ձկների մեծ մասը կարողանում է տարբերել գույները։
  • Երբևէ լսե՞լ եք թռչող ձկների մասին։ Նրանք կարող են ջրի վրայով 50 մ թռնել։ Եղել են դեպքեր, երբ թռել են նաև 200 մ։ Նրանք թռնում են ջրից 5 մ բարձրության վրա։
  • Աշխարհի ամենաթունավոր ձուկը համարվում է քար-ձուկը։
  • Ձների մեջ ամենամեծը կապույտ կետն է։ Նրա մեծությունը կարող է հասնել 20 մ, իսկ քաշը 25 տոննայի։
  • Կան ձկներ, որոնք կարող են փոխել իրենց սեռը։
  • Աշխարհի ամենահին ձուկը լատիմերիան է։
  • Անաբիս ձուկը կարողանում է ծառ բարձրանալ։

Posted in русский 7

4 урок проекта «Любовь -вечная тема в искусстве»

Как вы думаете, почему Бетховен изложил свои чувства в музыкальном произведении?

он очень любил музыку․

Если бы Бетховен жил в наше время, какой музыкальный инструмент он выбрал бы для исполнения?

гитару.

Почему это произведение стало таким популярным?

потому что эта работа очень интересная и содержательная․

В чем секрет актуальности «Лунной сонаты»?

поэтому очень приятные песни для народа.

Послушайте «Лунную сонату», опишите спектр эмоций, который заложен в музыке.

Мне очень нравится эта песня, и она вызвала у меня глубокие эмоции.

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն բայից, 01. 04. 2024թ.

1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար, անուն, քարոզ-քարոզել, ձև-ձևել:

Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրացնել, կարմիր-կարմրել, տափակ-տապակել, սուր-սրել:

Գ. Ոչինչ-ոչինչանալ, բոլոր, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:

Դ. Կրկին-կրկնել, արագ-արգացնել, դանդաղ-դանդաղեցնել, հաճախ-հաճախել:

2Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել-վերանայել, կառուցել-վերակառուցել, գրել-ստորագրել-արտագրել, ճառել-հակաճառել, դառնալ-վրադառնալ, հայտնել-արտահայտել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

3.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման։

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

4. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառեցնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգաացնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել

5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ-զմայլվել, ապաքինվել-առողջանալ, դալկանալ-գունատվել, պարծենալ-հպարտանալ, չքանալ-անհայտանալ, ընկղմվել-սուզվել, ոգևորել:


բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Ննջել-նիրհել,
կողոպտել-թալանել,
հանդգնել-համարձակվել,
մտածել-խորհել,
ենթարկվել-հնազանդվել,
վնջալ-խրխնջալ,
մարտնչել-պայքարել։
6. Նախադասություններումգտի՛րսխալ կազմված բայաձևերը և գրի՛ր ճիշտը:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել-կապվել:
Տղաները վիճվում-վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես` ինձ չլսելով:
Խոսքս-խոսքը քեզ չի վերաբերվում:
7. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Կաքավաբերդի գլխին բոլոր տարին ամպ չի նստում։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ։
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում։
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել։
Ներս մտնողն իմ մայրն է:
Ներս մտնողը իմ մայրը չէ։
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի բարձրանա:

8. Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համեմատի՛ր:
Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում:
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:
Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:
9. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:
Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:

Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
Մենք ամբողջ ճանապարհին անընդհատ կանգ առանք խորհրդակցելու։
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
Մեր արածն արդյունավետ աշխատանք էր։
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները։
Նրա մտադրությունը սխալ հասկացան:
Նրա մտադրությունը ճիշտ չհասկացան։
Նրան անլուրջ պատասխան տվեցին:
Նրան լուրջ պատասխան չտվեցին։
Այծերը էբենոս ծառից կարևոր են:
Այծերը էբենոս ծառից անկարևոր չեն։
10. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համեմատի՛ր: 
Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
Մի ժամանակ ոչ ոք չէր ուզում այստեղ գալ հանգստանալու։
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Ոչ ոք լրջորեն չվերաբերվեցին այդ առաջարկին։
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
Ոչ ոք համառորեն չէր թակում ձեր դուռը։
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Երկրում ոչ մի հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան։
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:
Դիմորդը ոչ մի հարցին չպատասխանեց։