Մեղուն ու հավը
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
– Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
– Իսկ դու, հավիկ – մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:
– Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:
– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
– Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչու ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
– Բայց դու ինչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտես ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ – մարիկ:
1․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։
Առակը ինձ սովոերցրեց այն, որ երբ ինչ-որ բան անում ես, ապա պետք չէ բարձրաձայնել և գլուխ գովալ։
2.Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։
Այո, իմ շրջապատում կա այդպիսի մարդիկ, ովքեր կարող են ոչինչ չանել, սակայն գլուխ գովալ։