Posted in Մայրենի

Հույր էի գնացել Մհեր Բարսեղյանի բլոգ։

Այսօր ես հյուր էի գնացել Մհեր Բարսեղյանի բլոգ։ Այնտեղ ինձ դուր եկավ գարնան մասին տեանյութը։ Մհերը շատ հետաքրքիր պատմեց թե ինչ է տեսնում պատուհանից դուրս։ ա

Աշխատանք էին անում տղամարդիկ և ինչ է անելու նա, երբ ավարտվի կարատինը։ Մեկ էլ ինձ դուր եկավ նրա հորինած <Մհերի աշխարհը որտեղ, ամեն ինչ սկսվում է <Մ> տառով։

Posted in Մայրենի

Մայրենի

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

– Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք  չես գալիս:

– Իսկ դու, հավիկ – մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

– Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ  չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու  եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:

– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև  հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

–  Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչու ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել:  Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:

– Բայց դու ինչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր  եմ շինում: Գիտես ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ – մարիկ:

1Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակըի՞նչ սովորեցրեց քեզ այն։

Առակը ինձ սովոերցրեց այն, որ երբ ինչ-որ բան անում ես, ապա պետք չէ բարձրաձայնել և գլուխ գովալ։

2.Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

Այո, իմ շրջապատում կա այդպիսի մարդիկ, ովքեր կարող են ոչինչ չանել, սակայն գլուխ գովալ։

Posted in Մայրենի

Առակ․ Գորտը և մրջյունը

Գորտը թռչկոտում էր և, երբ տեսավ մրջյունին ասաց․

-Հեյ, մրջյուն դու ամբողջ օրը ոչինչ չես անում իսկ ես ամբողջ օրը ձայնեմ հանում չարչարվում եմ ինձ համար ուտելիք հայթայթում։

Մրուջունը լսեց գորտին և ասաց․

-Դուես, հա՞ չարչարվում՝ ամբողջ օրը միայն կռում ես իսկ ես անձայն գլուխս կախ իմ գործն եմ անում և քեզ պես չեմ բարձրաձայնում իմ արած աշխատանքը ու գլուխ գովում։