Posted in Կենսաբանություն 9

Ապրիլի 13-18

Դասարանական աշխատանք․

  1. Մոդիֆիկացիոն փոփոխությունները
    ա) ժառանգվում են
    բ) չեն ժառանգվում
    գ) կապված են գենետիկական մուտացիաների հետ
    դ) միշտ վնասակար են
  2. Մոդիֆիկացիոն փոփոխությունների պատճառը
    ա) գեների կառուցվածքի փոփոխությունն է
    բ) շրջակա միջավայրի պայմաններն են
    գ) քրոմոսոմների թվի փոփոխությունն է
    դ) միայն հիվանդություններն են
  3. Մոդիֆիկացիոն փոփոխությունները
    ա) անշրջելի են
    բ) շրջելի են
    գ) միշտ մահացու են
    դ) կապված չեն միջավայրի հետ
  4. Մոդիֆիկացիոն փոփոխությունների օրինակ է
    ա) աչքերի գույնի ժառանգումը
    բ) մաշկի արևայրուկը
    գ) արյան խմբի փոփոխությունը
    դ) քրոմոսոմների քանակի փոփոխությունը
  5. Մոդիֆիկացիոն փոփոխությունները վերաբերում են
    ա) միայն գենոտիպին
    բ) միայն ֆենոտիպին
    գ) գենոտիպին և ֆենոտիպին
    դ) միայն ԴՆԹ-ին
  6. Մոդիֆիկացիոն փոփոխությունների սահմանները կոչվում են
    ա) մուտացիա
    բ) ռեակցիայի նորմա
    գ) գենոտիպ
    դ) ալելներ
  7. Մոդիֆիկացիոն փոփոխությունները
    ա) ունեն հստակ սահմաններ
    բ) սահմաններ չունեն
    գ) կախված չեն միջավայրից
    դ) միշտ նույնն են բոլոր օրգանիզմներում
  8. Մոդիֆիկացիոն փոփոխությունները
    ա) առաջացնում են նոր տեսակներ
    բ) չեն առաջացնում նոր տեսակներ
    գ) փոխում են գեների կառուցվածքը
    դ) փոխանցվում են սերունդներին
  9. Օրգանիզմի բարձրության փոփոխությունը սննդի ազդեցությամբ
    ա) մուտացիա է
    բ) մոդիֆիկացիա է
    գ) ժառանգական հիվանդություն է
    դ) քրոմոսոմային փոփոխություն է
  10. Մոդիֆիկացիոն փոփոխությունների կենսաբանական նշանակությունն է
    ա) վնասել օրգանիզմին
    բ) հարմարվել միջավայրին
    գ) նվազեցնել կենսունակությունը
    դ) փոխել գենոտիպը
Posted in Երկրաչափություն 9

Խնդիրներ թեստերից

1)Հավասարասրուն սեղանի հիմքերը 2 և 20 են, մակերեսը՝ 132։
Գտե՛ք սեղանի սրունքը:
Գտե՛ք սեղանի պարագիծը։
Գտե՛ք սեղանի անկյունագծի քառակուսին:

2)K կետը AB հատվածի կետ է, իսկ C կետը՝ KB հատվածի:
AK ։ KC ։ CB = 2 ։ 5 ։ 7: Գտե՛ք KC հատվածի երկարությունը, եթե AB = 28։

3)CD-ն ABC եռանկյան կիսորդն է: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը, եթե BD = 5, AD = 9, AC = 27:

4)Գտե՛ք a {4; -3} և b{2;4} վեկտորների սկալյար արտադրյալը:

5)ABCD զուգահեռագծում BC = 8, <BAD = 45o, BD = BC:
Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը։
Գտե՛ք զուգահեռագծին հավասարամեծ քառակուսու կողմի երկարությունը։

6)Նշված ֆունկցիաներից որի՞ գրաֆիկն է զուգահեռ y = 3x — 4 ֆունկցիայի գրաֆիկին:
1) y = 2x — 4
2) y = 4x — 4
3) y = x — 4
4) y = 3x — 1

7)Շեղանկյան փոքր անկյունագիծը 9 է, իսկ փոքր անկյունը՝ 60o:
Գտե՛ք շեղանկյան մակերեսը։
Գտե՛ք շեղանկյան պարագիծը:
Գտե՛ք շեղանկյան բարձրությունը։

8)M և N կետերը գտնվում են AB = 30 երկարություն ունեցող հատվածի վրա։ AM = NB, MN = 5 : Գտե՛ք AM հատվածի երկարությունը։