Այս ճամբարը ինձ շատ նոր բաներ տվեց։ Ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ, ծանոթացա նոր մարդկանց հետ և մասնակցեցի տարբեր հետաքրքիր աշխատանքների։ Սովորեցի, թե ինչպես ճիշտ կատարել հետազոտական աշխատանքներ, ինչպես գտնել անհրաժեշտ տեղեկությունը և ճիշտ օգտագործել այն։ Նաև սովորեցի աշխատել թիմում և համագործակցել:
Արագած բարձրանալու գնացինք լավ տրամադրությամբ և դրական սպասումներով։ Ճամփորդությունը շատ լավ էր կազմակերպված, ամեն ինչ մտածված էր և կազմակերպված ձևով անցավ։ Ինձ համար այս օրը հետաքրքիր և հաճելի անցավ։ Հատկապես դուր եկավ այն, որ ամբողջ ընթացքում լավ մթնոլորտ էր, և ամեն ինչ անցավ նախատեսվածի նման։ Ընդհանուր առմամբ, ես շատ գոհ եմ այս ճամփորդությունից և կարծում եմ, որ այն լավ կազմակերպված ու հետաքրքիր էր։