- Ծիծեռնակներն շատ բազմազան են, ունեն 79 տեսակ։
- Ծիծեռնակները սնվում են միջատներով։
- Քաշը՝ 14-22, 5 գ։
- Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
- Թևի երկարությունը՝ 105-130 մմ։
- Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։՛
- Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։
- Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
- Տարածված է Իռլանդիայից և Պիրենեյան թերակղզուց մինչև Հիմալայներ, Աֆրիկայում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանի հյուսիսում, Պեչորայի միջին հոսանքներում, Ենիսեյի, Լենայի ափերին, Յակուտիայում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Հարավային Կովկասում։