Posted in Մայրենի

Թելադրության բնագրեր

Արջը բրդոտ գազան է:Նրա ձագերը առնետից քիչ մեծ են
ծնվում:Արջերն ուտում են հատապտուղներ,մրգեր,
գորտեր,ձկներ:Արջը մեղր շատ է սիրում:Նույնիսկ չի վախենում մեղվի
խայթոցից: Արջը ձմռանը ձագերի հետ փակվում է որջում: Նրա մեծ
ձագերը օգնում են փոքրիկներին խնամելիս:

Posted in Մայրենի

Թելադրության բնագրեր

Պինգվինները մարդկանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի
փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա
մարմինը ձգված է, ճկուն:Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի
փափուկ բնում:Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:

Posted in Մայրենի

Թելադրության բնագրեր

Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի
գետ: Դրա համար Էլ ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս: Արաքսի
մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը: Հնում
Արաքսը լցվում էր Կասպից ծովը,իսկ այսօր միանում է Քուռ գետին:

Posted in Մայրենի

Թելադրության բնագրեր

Աշուն է:Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի: Այգու
խնձորենու,տանձենու, դեղձենու և սալորենու ճյուղերը ճկվել էին
բերքի ծանրությունից: Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի
արդյունքով: Սարգիսն ու Արևիկը ուրախ, զվարթ թռչկոտում Էին:
Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած
ճյուղերը, դասավորում պատերի տակ:

Posted in Մայրենի

Թելադրության բնագրեր

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է։Նա քառագագաթ է։լեռն արագած է կոչվել Արա թագվորի անունով արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով։Սկայն ստորոտում տարվա բոլոր եղանակները իրենց <<հանդերձանքով>> են հայտնվուն։ Արագածի լաջերի բխում են սառնորակ աղբյուրներ

https://mhermkrtchyan.home.blog/2021/03/28/1019/(opens in a new tab)