Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք 

354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին, ի՞նչ նախադասություններ ստացվեցին:

            Օրինակ՝
Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում: (որ) տատս էր Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:
            Դաշտերից մի լուր եկավ: Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)
            Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր: Սարերը մնացել էին հեռվում:        (որովհետև) Շեկոն ու Մարալն իրար փշրում:
            Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը:            Գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ) ընդհատեց     ճանապարհորդությունն:
            Մի օր գործից տուն դարձավ ու ի՜նչ տեսավ: Տունը կողոպտել էին:(որ)
            Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից: Նա ձեռքին ծաղիկների   փունջ ունի: (որը) Տունը կողոպտել

355. Նախադասությունը հերթով տրված բառերով միացրո՛ւ և բացատրիր, թե իմաստային ինչ փոփոխություն է լինում։

ա) Այնքան որ, բ) և:
            Թագավորի ձայնը այնքան է նվազում, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:

356. Նախադասությունը տրված բառերից մեկով միացրո՛ւ և բացատրիր, թե ընտրությունդ։   

ա) Եվ, բ) իսկ
            Ահռելի որոտից պայթում էր երկինքը:Եվ Ջուրը հազարավոր դույլերով թափվում էր  ներքև իսկ

357. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ տրված բարդ նախադասության ընդգծված մասը հանելով: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ։   

Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի։   

Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից։

Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին։

Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած պատերազմի մասին։

358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանի՛ր: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ (ինչպիսի՞ նախադասություններ կստացվեն):

            Կերակրի աղը սննդամթերք է, որը պատրաստի է:
           
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, աղ շատ նաև աղի լճերում:
            Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովհետև աղը թանկարժեք ուտելիք է համարվում:                    
            Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են. որ բազմաթիվ    ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
            Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ             վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:
            Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
            Մի փութր շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի   քիչ ավելի ժամանակում:

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Ճանաչենք Գյումրին

Ճանաչենք Գյումրին

ON  BY ARMINE GOGINYANIN ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Screenshot_20220326-194331_Maps

Եղանակն՝ այստեղ

Գյումրի մասին

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2]18401924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ19241990 թվականներին՝ Լենինական19901992[3] թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզումԱխուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ[1], ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 – 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ – 8 °C (նվազագույնը՝ – 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
կեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք: 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

Հիսուսի տաճարին հանձնելը
Եգիպտոս փախչելը
տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
խաչը տանելը
Հիսուսի մահը խաչին
Հիսուսի մարմնի ստանալը
Հիսուսի գերեզման դնելը
Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Մարմաշենի վանք

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության ծառայության

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։


Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։