Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Զարդագործի մոտ

Մենք Գյումրիում կանգառ արեցինք զարդագործի մոտ։ Զարդագործը մեզ տարավ իր արհեստանոցը։ Նա մասնագիտությամբ քանդակագործ, նկարիչ է, զարդագործ դարձել է 2015 թվականից։ նա ուզում էր մեզ և նոր սերնդին տեսնել առյուծներ, ոչ թե բորենիներ։ Նա մեզ բացատրեց, որ փամփուշտը մարդ է սպանում, երբ զենքը մարդու ձեռքին է լինում։ Մարդն է մարդուն սպանում։ Հողատարածքների հարցեր լուծելու համար զենք են օգտագործում, բնությունը վնասում են, ամեն բան փչացնում ։ Իսկ նա փամփուշտից զարդ է պատրաստում և դրանով խաղաղության կոչ է անում մարդկությանը։ Նա մեզ մի նկար ցույց տվեց, որի մեջ կար զարդ, զարդի մեջ՝ ֆուտբոլային գնդակ։ Հիմա այդ զարդը գտնվում է հայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի մոտ։ Նա զարդերը, որ պատրաստում է դատարկ փամփուշտներից, որոնք հայտնի են տարբեր երկրներում, այժմ ցուցադրվում են Ֆրանսիաում։ Վարպետի խոսքերը միշտ կհիշեմ և հույս ունեմ մի օր էլ ես հայտնի առյուծ կլինեմ։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Հանդիպում մուշուրբայագործի հետ

20220409_154850

Մուշուրբա կամ կլկլան. Գյումրվա երկրորդ խորհրդանիշը, իսկ առաջին խորհրդանիշը իհարկե ֆայտոնն է: Բայց մենք այսօր կխոսենք մուշուրբայագործությունից: Այս արհեստը հատուկ է գյումրեցիներին և այն էլ շատ քիչ ընտանիքների։ Վարպետ Էդիկը մեզ ընդունեց իր տանը, որի նախասրահում տեղակայել է իր փոքրիկ արհեստանոցը: Շատ հետաքրքիր բաժակ է մուշուրբան: նրա առեղծվածը յուրահատուկ ձայնն է, որը դուրս է գալիս, երբ ջրով լի բաժակը թեքում ես, որ խմես: Կըլ-կըլ, և ահա բաժակի մյուս անվանումը՝ կլկլան, ինչպես սիրում են ասել գյումրեցիները: Հանդիպման, մուշուրբայի գաղտնիքների մասին և սովորողների ու իմ հիացմունքը՝ ֆիլմում.