Երկուշաբթի
1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։
Ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղճ, աչպարար, անաչառ, անզիճում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրճել, աջալուր, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքի…:
2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց ախպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվաձքներից, հափշտակում թափվահար աշաղախ ալրափոշին և փա-չում զվար-աձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազ-րյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:
3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ-մուկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ-մայր, աղջիկ, շնիկ-շուն, փիսիկ-կատու, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ-Փոքր, սիրունիկ-սիրուն, կողիկ-կող (կոտլետ), թիթեռնիկ-թիթեռ, ծիտիկ-ծիտ, քթիկ-քիթ, տոտիկ-տոտ, մատիկ-մատ,գնդակ, գետակ-գետ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ-առու, զավակ, բակ, գուշակ, որդյակ-որդի, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ-բլուր, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ-գայլ, բուկ, մանուկ, գառնուկ-գառ, ձագուկ-ձագ, ձուկ, ձիուկ-ձի, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ-մարդ, պոչուկ-պոչ, վհուկ, ձմերուկ:
ՊԱՏՐԱՆՔ
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1918