Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա Դաս 6

Դաս 6.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կոորդինատային ուղղի վրա կետեր են նշված։ Գրե՛ք այդ կետերի կոորդինատները։

A-B -3

C-D 3.4

D-E 5.84

2) Դրական և բացասական ռացիոնալ թվերի գումարի տեսքով գրի՛

առեք –6 թիվը այնպես, որ՝ ա) երկու գումարելիներն էլ ամբողջ թվեր լինեն.

2+(-8)=-6

բ) գումարելիներից մեկը լինի սովորական կանոնավոր կոտորակ,

-7/10 + (-53/10) = -6

գ) երկու գումարելիներն էլ լինեն անկանոն կոտորակներ։

-18/5 + (-24/10) = -6

3) Բեռը տեղափոխելու համար անհրաժեշտ է 15 մեքենա՝ յուրաքանչյուրը 612տ բեռնատարողությամբ։ Նույն բեռը տեղափոխելու համար 212տ բեռնատարողությամբ քանի՞ մեքենա անհրաժեշտ կլինի։

6.1/2=13/2

15×13/2=195/2

2.1/2=5/2

195/2:5/2=195/2*2/5=39

Լրացուցիչ(տանը)

4) Ինչի՞ է հավասար բաժանարարը, եթե միակ հնարավոր մնացորդը

1-ն է։

10:3=1

5) Մարմնի զանգվածի և նրա ծավալի հարաբերությունը կոչվում է

խտություն։ Մի մետաղյա չորսուի ծավալը 96 սմ3 է, իսկ երկրորդինը՝

105 սմ3։ Նո՞ւյնն են արդյոք այդ չորսուների խտությունները, եթե առաջինի զանգվածը 592 գ է, իսկ երկրորդինը՝ 840 գ.

592:96=6.16/96

840:105=8

Ոչ, հավասար չեն։

6) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի

հավասարություն.

ա) -9 + 8 = –1

դ) -18 + 7 = –11

է) 5 + -2 = 3

բ) –3 + -3 = –6

ե) -12 + 2 = –10

ը) 25 + -5 = 20

գ) –8 + -2 = –10

զ) -11 + 20 = 9

թ) –5 + -6 = –11

7) Գտնել բաց թողած թիվը.

Պատ՝ 39

10-8-q-9.png

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Առաջդրանքներ երկուշաբթի

Երկուշաբթի

Կատարում ենք նախորդ շաբաթվա առաջադրանքների ամփոփում։ ( Շաբաթվա ամփոփում) ։ ( Հրապարակում բլոգում) ։

Այս շաբաթը ևս նվիրում ենք սիրելի բանաստեղծ՝ Վահան Տերյանին։

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ» — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։

Քնքշաբույր

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառերը և անծանոթ բառերը։

Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,

4.Փորձի՛ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյանի մասին և ներկայացնել վեց-յոթ նախադասությամբ։

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28 (փետրվարի 9), 1885, Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն – հունվարի 7, 1920[1], Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան[1]), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների և թե՛ քննադատների շրջանում։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1912 թվականին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալել գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։