Posted in Uncategorized

Պատմություն

Թեմա՝

1․ Հին Հռոմ։ Պատմության արշալույսը։

2․Հռոմեական քաղաք-պետությունը Ք․ա․ 5-3 -րդ դարերում։ /դասագիրք էջ 105-114։

Դիտե՛ք նաև։ Հին Հռոմի պատմությունը։ Մաս ։1

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Ի՞նչ ցեղեր ու ցեղախմբեր էին ապրում Իտալիայում և ինչո՞վ էին զբաղվում։

2․ Որտե՞ղ էր գտնվում Հռոմը և ո՞վ էր այն հիմնադրել։

3․ Ներկայացրե՛ք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

4․ Ինչպե՞ս արտաքսվեց Տարքվինոսը և դրանից հետո Հռոմում ի՞նչ կարգեր հաստատվեցին։

5․ Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

6․ Ինչպե՞ս ձևավորվեց միասնական Հռոմեական ժողովուրդը

7․ Ո՞րն էր աշխարհաժողովի դերը, և ի՞նչ էր Ծերակույտը։

8․ Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Չորեքշաբթի

Չորեքշաբթի ( 01.03.2023)

«Գարուն է գալիս»

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
  
	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...
  
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...

Համո Սահյան

1. Բանաստեղծությունը սովորե՛լ բերանացի։

Ի՞ նչ բանաստեղծություններ գիտեք գարնան վերաբերյալ։ ( Փորձե՛ ք ստեղծագործել) ։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երեքշաբթի

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918


Երեքշաբթի

1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։

2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։

3.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:
օդանաը թռչում է հնորյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրորինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնորինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հոդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզորոշ գծագրվում են երկվօրյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախորոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

Posted in Uncategorized

Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք

  • Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
  • Մասերից և ծանրությունից
  • Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
  • Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:
  • Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է Էներգիայով :
  • Էներգիայով
  • Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
  • Ջերմային
  • Էլեկտրական
  • Միջուկային
  • Քիմիական
  • Ճառագայթային
  • Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
  • Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:
  • Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
  • Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
  • Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
  • Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։
  • Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
  • Հեղուկ (ալկոհոլային ջերմաչափ, սնդիկի ջերմաչափ),
  • մեխանիկական ջերմաչափ,
  • օպտիկական ջերմաչափ,
  • Գազի ջերմաչափ.
  • Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
  • ????
  • Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
  • Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։
  • Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
  • Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
  • Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
  • Եռման ջերմաստիճան, եռման կետ, ջերմաստիճան, որի դեպքում տեղի է ունենում հաստատուն ճնշման տակ գտնվող հեղուկի եռում։ Եռման ջերմաստիճանը համապատասխանում է եռացող հեղուկի հարթ մակերևույթից վեր գտնվող հագեցած գոլորշու ջերմաստիճանին, քանի որ հեղուկն ինքնին միշտ ինչ-որ չափով գերտաքացված է եռման ջերմաստիճանի համեմատ։
  • Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
  • Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազայինի (գոլորշու): Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում:
  • Ի՞նչ է մարմնի կշիռը:
  • Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: 
  • Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
  • Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։
  • Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
  • Ծանրության ուժ, Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժ։ Ըստ սահմանման՝ ծանրության ուժը, մոլորակի գրավիտացիոն ձգողության և կենտրոնախույս ուժերի (որոնք առաջանում է օրապտույտի շնորհիվ) գումարն է[1][2]։
  • Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  • Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, կամ պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն
  • Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
  • Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ:
  • Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  • Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները:Արագ դանդաղ կամ անհավասար հավասար:
  • Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում
  • Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս 14

ետևյալ ռացիոնալ թվերը.

ա) -3 5/6 <-3 3/4,

բ) +8 3/10 < +8 4/9:

2) Կատարե՛ք գործողությունները.

ա․ (-17 3/10-6 1/5)-14 1/10= -37 3/5

3) Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա

մակերույթի մակերեսը։

(5×6+5×4+4×6)x2=148

4) Որոշե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝3 1/2սմ, 4 1/3սմ, 5 1/4սմ։

3 1/2սմ, 4 1/3սմ, 5 1/4սմ։ 7/2×13/3*21/4=91/1*7/4-637/4սմ3

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երկուշաբթի

Երկուշաբթի

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

 Ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղճ, աչպարար, անաչառ, անզիճում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրճել, աջալուր, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքի…:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց  ախպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվաձքներից, հափշտակում թափվահար աշաղախ ալրափոշին և փա-չում զվար-աձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազ-րյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ-մուկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ-մայր, աղջիկ, շնիկ-շուն, փիսիկ-կատու, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ-Փոքր, սիրունիկ-սիրուն, կողիկ-կող (կոտլետ), թիթեռնիկ-թիթեռ, ծիտիկ-ծիտ, քթիկ-քիթ, տոտիկ-տոտ, մատիկ-մատ,գնդակ, գետակ-գետ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ-առու, զավակ, բակ, գուշակ, որդյակ-որդի, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ-բլուր, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ-գայլ, բուկ, մանուկ, գառնուկ-գառ, ձագուկ-ձագ, ձուկ, ձիուկ-ձի, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ-մարդ, պոչուկ-պոչ, վհուկ, ձմերուկ:

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս․ 13

Դաս 13.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) |-1| + |3|=4, եթե a = –1, b = 3, 

բ) |8| ⋅ |-1|=8, եթե a = 8, b = –1,

գ) |1 1/2| – |1/2|=1, եթե a=-1 1/2, b=1/2, 

դ) |0| ։ |-2 1/2|=0 , եթե a=-2 1/2, b = 0։

2) Դասարանում աղջիկների քանակը 24-ով ավելի է, քան տղաների քանակը: Գտնել դասարանի աշակերտների քանակը, եթե հայտնի է, որ դասարանում աղջիկները երեք անգամ ավելի շատ են տղաներից:

24:(3-1)=24:2=12

12×3=36 (աղջիկ)

12+36=48

|պատ՝ 48

3) Երկու թվերի գումարը 220 է։ Թվերից մեկը մյուսից 4 անգամ մեծ

է։ Գտե՛ք այդ թվերը։

220:5=44 44×4=176 220-176=44

Պատ 176, 44

Լրացուցիչ(տանը)

4) Հաշվե՛ք.

-59/27 *9/1 = -59/3

59/18 :

5) Եռանկյան կողմերից մեկը 26 սմ է, երկրորդը 3 անգամ փոքր է

երրորդից։ Գտե՛ք եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 62 սմ է։

62-26=36 36:4=9 9×3=27

պատ՝ 26,27,9

6) Որքա՞ն ժամանակում ժամացույցի մեծ սլաքը կպտտվի 150, 300, 600

անկյունով։

30=5 րոպե

60= 10 րոպե

15= 2․5 րոպե

7) Նավակը գետի հոսանքի ուղղությամբ լողաց 3 ժամ, իսկ վերադարձավ 4 ժամում։ Նավակի սեփական արագությունը 14 կմ/ժ է։

Գտե՛ք գետի հոսանքի արագությունը։

14×3=42

14×4=56

56-42=14

Posted in Մայրենի 6․4

Փետրվարյան ամփոփում Մայրենի

Երկուշաբթի

Շարունակում ենք՝ անցած շաբաթվա նյութը կրկնելով/ վերհիշելով/ ամփոփելով։

Թումանյանական օրերը շարունակվում են…

Գրիր պատմություն «Իմ Թումանյանը»վերնագրով։

«Ուրախ գիշեր» պատմվածքը» կարդալ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

գաղթականներ-Տուն ու տեղ կորցրած պախստականեր

ճայթյունը-պայթյուն

աղոտ-խավար

երկյուղը-վախ

մասխարա-կատակասեր

2.Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։

Տուն ու տեղ կորցրած պախստականեր

3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։

Զանոն,Սուրիկ,Մարտո

4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։

Գործնական հայոց լեզու։

1.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:

Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:

2.Կարդա առակը և լրացրու բաց թողնված տառերը։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղ․․․երուն, որսոր․․․ներից փա․․․չելով, թա․․․նվեց խաղողի այգում: Որսոր․․․ներն անցան կող․․․ով, և եղ․․․երուն վճ․․․եց, որ այլևս չեն նկատի իրեն և կր․․․ոտեց խաղողի տեր․․․ները: Բայց որսոր․․․ներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վեր․․․ին  նետով նշան բ․․․նեց և վիրավորեց եղ․․․երու․․․ին: Զգալով մոտալուտ մահը` եղ․․․երուն հառա․․․ելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վա․․․ն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օ․․․նականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Երեքշաբթի

Քննարկել «Իմ ընկեր Նեսոն»պատմվածքը։

Ծանոթանում ենք « Մեր թաղը» պատմվածքին։

Քննարկումներ, կարծիքների արտահայտում ( բանավոր « բանավեճ» ) ։

Չորեքշաբթի

Կարդում ենք արևմտահայերեն։

Լրացուցիչ աշխատանք

  • Լրացնե՛լ շաբաթվա ընթացքում բաց թողած առաջադրանքները։
  • Համացանցից Չարենցի մասին տեղեկություններ գտի՛ր և բլոգումդ համառոտ հրապարակի՛ր։
  • Կարդա՛ Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»․․․

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, մարտի 13 (25), 1897, Կարս, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն – նոյեմբերի 27, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ[2][3][4][5]։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Գրական անուն

Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Հինգշաբթի

Տերյանական ամփոփում,

Թումանյանական ամփոփում,

Ամփոփում ենք ՝ « գրքի տոն» — ը,

Մայրենիի օր ( 21.02.2023թ) ( հրապարակումներ բլոգում) ։

Ուրբաթ

Ընթերցանության, ստեղծագործական ուրբաթ ( կազմում և պատրաստում ենք նյութեր ՝ գարնան ավետման և մայրագովքին ընդառաջ) ։ Կատարում ենք ամենշաբաթյա՝ շաբաթվա ընթացքում յուրացվածի ամփոփում։

Posted in Uncategorized

Урок 25

ЗАДАНИЕ 7. Образуйте имена прилагательные с приставкой пре- или при- .
1) ресторан недалеко от дороги – придорожный ресторан
2) очень странная история – престранная история
3) дома недалеко от города – пригородные дома
4) очень скучный фильм – прескучный фильм
5) площадь рядом с вокзалом – привокзальная площадь
6) не полностью открытый ящик – приоткрытый ящик
ЗАДАНИЕ 8. Образуйте имена прилагательные с приставкой без – бес.
1) человек без совести – бессовестный человек
2) работа без перерыва – бесперерывная работа
3) певица без голоса – безголосая певица
4) жизнь без радости – безрадостная жизнь
5) кошки без дома – бездомные кошки
6) въезд (в страну) без визы – безвизовый въезд