Posted in Uncategorized

Բնագիտություն

Դասի թեմա՝ Ջերմային երևույթների բազմազանությունը:

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է: 

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ-39արծաթ962երկաթ1539
սառույց0ոսկի1064պլատին1772
անագ232պղինձ1085վոլֆրամ3387
կապար327չուգուն1200ցինկ420
ալյումին660պողպատ1500

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:

Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
  • Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։
  • Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
  • Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
    Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:
  • Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
  • Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Posted in Uncategorized

Պատմություն

  • Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։
    Միավորեց բոլոր Մակեդոնական ցեղերը և ստեղծեց Մակեդոնական ֆալանգը, որն անխոցելի էր և Քերոնեայի ճակատամարտում պարտության մատնեց հույներին Ք.Ա 338թ.
  • Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։
    Ալեքսանդր Մակեդոնացին գահ է բարձրացել Ք.Ա 336թ. 20 տարեկանում և մահացել է Ք.Ա 323թ. 33տարեկանում:
  • Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։
    Ք.Ա 331թ. Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացին պարտության մատնեց Դարեհ 3-ին, որը փախուստի դիմեց և սպանվեց:
  • Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։
    Դա հունական մշակույթն է, որը տարածվում էր այն երկրներում, որոնք գրավել էր Ալեքսանդր Մակեդոնացին:
  • Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։
    Հելենիստական Եգիպտոսի, Մակեդոնիայի, Սելևկյան պետության, Պերգամոնի և այլն:
  • Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։
    Ճակատամարտից հետո շատ երկրներ անկախացան և սկսեցին գահակալական կռիվներ;
  • Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։
    Երբ Սելևկյան տերությունը պարթություն կրեց Հռոմից: Շատ երկրներ անկախացան և դրանից հետո գահակալական կռիվների պատճառով Տիգրան Մեծին հրավիրեցին բազմել Սելևկյաների գահին:
  • Որո՞նք էին հելլենիստական մշակույթի ձեռքբերումները։
    Ալեքսանդրիայի գրադարանը, Ալեքսանդրիայի Փարոսը և Մուսեյոնը, Պերգամոնի գրադարանը:
Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմամատիկա Դաս 12

Առաջադրանքներ(դասարանում)

1) Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝

a = 3×7+3=24/7 a = 7×9+1=64/7 b = 2×16+3=32/2

b = 3×4+2=14/3 a= 2×4+3=11/4 b = 2×6+1=13/1

24×14=336 64×11=704 32×13=416

7×3=21 7×4=28 2×1=2

a = 4×4+5=21/5 28×704=19 712 2×416=832

b= 5×6+5=35/6

35×21=735

6×5=30

2) Քառակուսին, որի մակերեսը 1 մ2 է, տրոհված է 36 հավասար քառակուսիների։ Ինչքա՞ն է այդպիսի քառակուսու կողմի երկարությունը։

6×6=36
1:6=1/6
Պատ՝․ 1/6մ

3) Խորանարդը, որի ծավալը 1 մ3 է, բաժանված է 27 հավասար

խորանարդիկների։ Ինչքա՞ն է դրանցից յուրաքանչյուրի կողի

երկարությունը։

3×9=27

1:3=1/3

4) Որոշե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝

313սմ, 414սմ, 515սմ։ Գտե՛ք նաև նրա նիստերի մակերեսները և

որոշե՛ք, թե նրանցից որի մակերեսն է ամենափոքրը։

313 x 414 x 515 = 66 734 730սմ2, 515 x 313 = 161 195սմ2, 313 x 414 = 129 582սմ2, 515 x 414 = 213 210սմ2

Ամենափոքրը 129 582սմ2 մակերեսն է:

Լրացուցիչ(տանը)

5) Երկու ուղղանկյունների երկարություններն իրար հավասար են։

Մեկի լայնությունը 2 1/2մ է, մյուսինը՝ 3 3/4մ։ Երկրորդ ուղղանկյան

մակերեսը 6 մ2-ով մեծ է առաջինի մակերեսից։ Գտե՛ք ուղղանկյունների երկարությունները։

2 1/2=250 սմ 3 3/4=375 375-250=125 6 մ2=600000 մ2 600000:125=480

6) Ուղղանկյունը, որի մակերեսը 1 մ2 է, տրոհված է 30 հավասար

ուղղանկյունների, որոնց լայնությունը 2 սմ է։ Ինչքա՞ն է այդպիսի

ուղղանկյան երկարությունը։

Պատասխան 5000/3

7) Սենյակի ծավալը 40 1/4մ3 է, իսկ բարձրությունը՝ 2 1/2մ։ Գտե՛ք նրա հատակի մակերեսը։

Պատասխան 8 1/5

8) Ուղղանկյունանիստի ծավալը 60 սմ3 է, լայնությունը՝ 212սմ,

բարձրությունը՝ 313սմ։ Այդ ուղղանկյունանիստի բարձրությունը

փոքրացրել են 2 սմ-ով։ Ինչքա՞ն է ստացված ուղղանկյունանիստի

ծավալը։

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա Դաս 11.

Դաս 11.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (3 · 6 + 4) ։ 2=11, եթե b = 6, 

բ) 48 ։ (2 · -1 – 6)=-6, եթե c = –1,

գ) (8 – 2) ⋅ (2 + 5)=42, եթե a = 2, 

դ) (30 – 3 · ) ⋅ (8 · d – 1)=-612, եթե d = –2։

2) Հատվածի երկարությունն է՝ 6 սմ-ին գումարած նրա երկարության

կեսը։ Գտե՛ք հատվածի երկարությունը։

6+6=12

3) Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի 2/5մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։

90:2=45 180+45=225 Պատ՝ 225

Լրացուցիչ(տանը)

4) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (-73 + 2) – 6 ⋅ (3 – -44)=-353, եթե d = –3, a = –4,

բ) 9 ⋅ (32 + 1) ։ 18 · (4 – -31)=577, եթե b = 2, c = –1,

գ) -254, եթե b = –2, d = 5, c = –4,

դ) 0/4+ -278, եթե k = 0, m = 4, d = –7, b = –8։

5) Արկղից, որում կա 7 սպիտակ և 3 կարմիր գնդիկ, առանց նայելու,

վերցնում են մի գնդիկ։ Գտե՛ք սպիտակ գնդիկ հանելու հավանականությունը։

Պատ՝ 70%

6) AB հատվածը C կետով բաժանված է երկու մասի, որոնց

միջնակետերի հեռավորությունը 8 1/2սմ է։ Ինչքա՞ն է AB հատվածի

երկարությունը։

8 1/2×2=17

7) Նախատեսված է, որ գործարանը 1 ամսում պիտի թողարկի 1000

լվացքի մեքենա։ Սակայն գործարանը պլանը կատարել է 115 %–ով։

Քանի՞ լվացքի մեքենա է թողարկել գործարանը։

1000:100=10 10×115= 1150 մեքենա

8)* Գտնե՛լ այն բոլոր ծառերի քանակը, որոնք իրարից 5 միավոր

հեռավորությամբ տնկված են ուղղանկյունաձև հողամասում, որի

կողմերն են՝ 120 միավոր և 70 միավոր։

120×70:5=1680 Ծառ

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երկուշաբթի

Երկուշաբթի

Շարունակում ենք՝ անցած շաբաթվա նյութը կրկնելով/ վերհիշելով/ ամփոփելով։

Թումանյանական օրերը շարունակվում են…

Գրիր պատմություն «Իմ Թումանյանը»վերնագրով։

«Ուրախ գիշեր» պատմվածքը» կարդալ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

գաղթականներ-Տուն ու տեղ կորցրած պախստականեր

ճայթյունը-պայթյուն

աղոտ-խավար

երկյուղը-վախ

մասխարա-կատակասեր

2.Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։

Տուն ու տեղ կորցրած պախստականեր

3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։

Զանոն,Սուրիկ,Մարտո

4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։

Գործնական հայոց լեզու։

1.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:

Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:

2.Կարդա առակը և լրացրու բաց թողնված տառերը։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղ․․․երուն, որսոր․․․ներից փա․․․չելով, թա․․․նվեց խաղողի այգում: Որսոր․․․ներն անցան կող․․․ով, և եղ․․․երուն վճ․․․եց, որ այլևս չեն նկատի իրեն և կր․․․ոտեց խաղողի տեր․․․ները: Բայց որսոր․․․ներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վեր․․․ին  նետով նշան բ․․․նեց և վիրավորեց եղ․․․երու․․․ին: Զգալով մոտալուտ մահը` եղ․․․երուն հառա․․․ելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վա․․․ն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օ․․․նականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս 10

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա

մակերույթի մակերեսը։

5×4=20

6×4=24

5×6=30

20+24+30=74

2) Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը:

AxAx6

3) Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների

արժեքAxAx6ները լինել այսպիսին. 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 6 սմ2, 3 սմ2, 2 սմ2:

ՈՉ։

4) Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի

սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե

նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։

2x2x6=24

3x3x6=54

54-24=30

Լրացուցիչ(տանը)

5) Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով

ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։

Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։

4×2+4×3+3x2x2=52

6) Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ

ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում

են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի

սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ

է, երկարությունը` 6 մ, բարձրությունը` 3 մ, իսկ ամեն 1 մ2-ն ներկելու

համար պահանջվում է 110կգ ներկ:

(6×4+6×3+3×4)x2=108
108×100=10կգ 800գ

7) Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝

3 սմ, 1 սմ, 6 սմ, մյուսինը՝ 2 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի

մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։

(3×1+3×6+6×1)x2=54
(2×5+2×4+4×5)x2=76
54<76

8) Խորանարդիկի կողի երկարությունը հավասար է 1 սմ-ի։ Գտե՛ք

պատկերի մակերևույթի մակերեսը

9) Երկրաչափական պատկերները կազմված են 2 սմ, 3 սմ, 6 սմ չափումներ ունեցող ուղղանկյունանիստներից։ Գտե՛ք  այդ պատկերների մակերևույթների մակերեսները։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի հինգշաբթի

հինգշաբթի

Քառյակներ

******

Հոգիս` տանը հաստատվել―

Տիեզերքն է ողջ պատել.

Տիեզերքի տերն եմ ես,

Ո՞վ է արդյոք նըկատել։

******

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

******

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։

Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։

Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,

Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր:

*******

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

******

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,

Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.

Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

Քառյակներ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890

Ա՛նց կացա՜ն…

Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.

Ախ ու վախով, դարդերով

Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

  • 1890

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս

Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

1916, Հունիս

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

1916, Հունիս

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցավի արանքում։

1917, Հունվարի 15

Առատ կլինի կինը արդ,
Կընկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։

1917 Հունվարի 16

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

1917, Հունվարի 16

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

1917, Փետրվարի 9

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

1917, Նոյեմբերի 7

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բռնում հանցավոր։

1917, Նոյեմբերի 10

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

1917, Նոյեմբերի 11

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

1917, Նոյեմբերի 11

Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

1917, Նոյեմբերի 30

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

1917, Դեկտեմբերի 24

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

1917, Դեկտեմբերի 24

Երազումս մի մաքի
Մոտս եկավ Հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

1917, Դեկտեմբերի 24

Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

1917, Դեկտեմբերի 26

Հոգիս` տանը հաստատվել —
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։

1917, Դեկտեմբերի 27

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

1918, Հունվարի 4

Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։

1918, Հունվարի 25

Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր էչն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։

1918, Հունվարի 26

Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։

1918, Փետրվարի 2

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

1918, Փետրվարի 2

Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։

1918, Փետրվարի 4

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
— Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

1918, Փետրվար

Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։

1918, Փետրվար

Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։

1918, Հունիս
 

…Կյանքն ահա.- 
Սընունդ, ծընունդ մինչև մահ, 
Մընացածը ողջ նըրանց 
Կամ հաճույքն են և կամ ահ։ 

1918, Օգոստոսի 30 

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

1918, Նոյեմբեր

Նա մի առյուծ, ես մի գառ 
Իմ սրտի հետ խելագար 
Անհավասար կռվի մեջ, 
Քարշ եմ գալի ես տկար։ 

1919, Հունվարի 25

Մեռա՜ն, մեռա՜ն … Եվ, ահա, 
Խառնվել են կյանք ու մահ. 
Չեմ հասկանում աշխարհքի 
«Կան ու չկան» ես հիմա։ 

1919, Հոկտեմբերի 8 

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

1919 Նոյեմբերի 21

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

1919, Նոյեմբեր

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

1919, Նոյեմբեր

Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

1919, Նոյեմբեր

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։

1919, Դեկտեմբերի 6

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

1919, Դեկտեմբերի 8

Մեր կյանքը- կարճ մի վերելք, 
Անցնել հանգիստ ամեն
տանջանք ու վայելք, 
Ապրել անախտ, անցնել անհաղթ — հոգիանալու նորեն, 
Նյութից զատված, անմահ աստած- վերադառնալ դեպ իրեն։

1919

Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ, 
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ, 
Ման եմ գալի էս մըթնում 
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։ 

1920, Փետրվարի 4

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

1920, Մայիսի 12

Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում.
Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։

1920, Նոյեմբերի 24

Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց հոգն էլ եմ ես.
Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։

1921, Փետրվարի 7

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։

1921, Փետրվարի 14

Արյունալի աղետներով,
աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները
մեքենայի և ոսկու`
Իրենց հոգու անապատից
խուսափում են խուռներամ
Դէպ Արևելքն աստվածային`
հայրենիքը իմ հոգու…

1921, Մայիսի 1

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

1921, Մայիսի 2

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

1921, Մայիսի 3

Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ»…
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
— Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես:

1921, Մայիսի 6

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ`
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նրա մոտ…

1921, Մայիսի 16

Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար։

1921, Մայիսի 21

Ո՜վ անճառ մին, որ ամենին
միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում
անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ`
Էս աշխարհքում քեզանով,
Ողջը քո մեջ` անմա՜հ, անվերջ`
քեզ են երգում քո ձենով…

1921, Օգոստոսի 3

Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

1921, Օգոստոսի 25

Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

1921, Սեպտեմբերի 5

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն` ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

1921, Հոկտեմբեր

Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

1921

Աղբյուրները հընչում են
ու անց կենում,
Ծարավները տենչում են
ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին
երազուն`
Պոետները կանչում են
ու անց կենում։

1922, Հունիսի 9

Ի՜նչ իմանաս ըստեղծողի
գաղտնիքները անմեկին.
Ընկեր տըվավ, իրար կապեց
Էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ,
մե՜ն ու մենակ իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի
ամեն մեկին ու կյանքին։

1920, Մարտի 30

Էնքան շատ են ցավերն,
ավերն իմ սըրտում,
Էնքան տըրտում կորան լավերն
իմ սըրտում…
Չեմ էլ հիշում չար ու խավար
էս ժամին`
Ե՛րբ են փայլել ուրախ օրերն
իմ սըրտում։

1922, Հուլիսի 12

Խայամն ասավ իր սիրուհուն.- «Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմա…»:
Հեյ ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

1920, Ապրիլի 6

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր. 
Անդարձ ու հին ճամփաներ, 
Ովքե՞ր անցան ձեզանով, 
Ո՞ւր գնացին ճամփաներ։ 

1922 

― Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։