Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Թեմա՝ Թվի բաժանարար
Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։
Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։
Այսինքն՝ 10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10 թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։
Ստուգենք՝
10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։
10։2=5, ուստի 2-ը 10-ի բաժանարար է։
10։5=2, ուստի 5-ը 10-ի բաժանարար է։
10։10=1, ուստի 10-ը 10-ի բաժանարար է։
10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։
Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ թիվը։
Առաջադրանքներ
- Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1,2,4,8 փոքր բաժարաներներեն 1 մեց բաժանարները 8
- Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1,3,5,15
- Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։փոքր բաժանար1 մեծ բաժանար 20
- Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1,2,7,14
- Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։ 1,2,3,6,9,15
- Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
- Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։։ ամենփոքր բազմանիշ1 ամենա մեծ բազմանիշ 25
- Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1+48=49
- Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
- 1+26=27 ամենամեծ 26 ամանափոքր 1
- Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
- 1+48=48 ամենամեծ 48 ամենափոքր 1
Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիր՝
- Ուսուցիչն Անգետիկին հարցնում է, թե 1-ից մինչև ո՞ր թվերն են գրված գրատախտակին: Անգետիկը հերթով հաշվում է գրատախտակին գրված բոլոր թվանշանները և պատասխանում՝ 55: Ի՞նչ պետք է պատասխաներ Անգետիկն իրականում: 55-9=46 46:2=23 9+23=32