Posted in Մայրենի

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

 ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

– Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

– Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ,իր ցախը կոտրեց մանրացրեց, դարսեց և տվեց համագյուղացիներին՝ նրանք էլ կոտրեցին իրենց ցախը ու մեկ էլ կացինը կոտրվեց։ Կողքի գյուղացին սա, որ տեսավ վազեց գյուղամեջ ձայն տվին իրար, որ տո եկեք տեսեք կացին ախպոր ինչ արավ։ Գյուղացիները հավաքվեցին փայտերը առան և սկսեցին կացինը ջարդողին ծեծել՝ ծեծեցին տեսավ բան չդառավ մտածեցին, մտացծեցին ու վճռեցին տանեն բանտ գցեն և այդպես էլ արեցին։

Posted in Հայրենագիտությու

Տիգրան մեծ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Posted in Հայրենագիտությու

Ճամփորդություն դեպի փայտարվեստի թագարան

Մենք չորեքշաբթի օր գնացինք փայտարվեսիտի թագարան։ Այտեղ տեսաք տարբեր փայտե գդալներ,քանդակներ և տարբեր նվագելու գործիքներ՝ կիթառներ, դուդուդկներ, շվիներ ու այդպես շատ տարբեր իրեր։ Իսկ հետո խաղացինք մի խաղ․ պետեք է 1 րոպեում 15 ծառատեսակ ասենք, հաղթեց իմ դասընկեր Լևոնը։ Շնորակալություն եմ հայտնում մեր շատ սիրելի ուսուչուհուն՝ Արմինե Գոգիյանին և թանգարանի գիդին։