1.Գտիր օրինաչափությունը և նշիր հարցական նշանի փոխարեն թաքնված թիվը:
պատ․1 1+5+4=10
պատ․2 4+9+3=16

2.Հյուսիսային դպրոցի տոնածառը զարդարեցին կարմիր, դեղին և սպիտակ խաղալիքներով։ Կարմիր խաղալիքները 20 հատ էին, դեղին խաղալիքները 5-ով պակաս էին կարմիր խաղալիքներից, իսկ սպիտակները՝ 8-ով ավել էին դեղիններից։ Քանի՞ խաղալիք կար տոնածառին:
20-5=15 15+8=23 20+15+23=58
3. Հյուսիսային դպրոցից մինչև կինո Հայաստան ճամբարականները քայլքով հասնում են 20 րոպեում, ֆիլմը սկսվում է ժամը՝ 12:30: Ճամբարականները ժամը քանիսի՞ն պետք է դուրս գան դպրոցից, որպեսզի չուշանան ֆիլմի դիտումից, եթե նախատեսել են 20 րոպեանոց կանգառ այգում:
20+20=40 12.30-40=11.50
4. Մարզական ստուգատեսին մասնակցելու համար Վարդանը հեծանվով Հյուսիսային դպրոցից Հարավային կամ Հարավային դպրոցից Հյուսիսային հասնում է 25 րոպեում։ Քայլքով քանի՞ րոպեում կհասնի Հարավային դպրոցից Հյուսիսային դպրոց, եթե այդ նույն ճանապարհի վրա հեծանվով 2 անգամ ավելի քիչ ժամանակ է ծախսում, քան քայլելիս:
25:2=12.5
5. Նարեն դդմային խաղեր խաղալու համար արկղով դդումներ բերեց դպրոց։ Արկղում եղած դդումներից մեկական բաժանեց 4 ընկերներին, իսկ արկղի մեջ մնացած 2 դդումը իրեն վերցրեց։ Նարեն քանի՞ դդում բերեց դպրոց: 4+2=6
6. 2կգ խնձորի և 1կգ սալորի համար վճարեցին 1800 դրամ։ Որքա՞ն արժեն մեկ կիլոգրամ խնձորը և մեկ կիլոգրամ սալորը միասին, եթե խնձորի մեկ կիլոգրամն 150 դրամով թանկ է սալորի մեկ կիլոգրամից։1800-300=1500 1500:3=500 500+150=650 500+650=1150
7․ Օգտագործելով 1, 4, 5, 8 թվանշանները՝ քանի՞ քառանիշ թիվ կարելի կազմել, որ բաժանվի 11-ի և թվի գրության մեջ թվանշանները չկրկնվեն 4851:11=441,
8. Կարինեի պապիկը 66 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից 66:6=11 11+5=16 66+5=71 71-16=55