ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ
Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։
– Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։
– Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։
Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․
– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։
Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։
Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։
Առաջին օրը տանուտերը տարավ,իր ցախը կոտրեց մանրացրեց, դարսեց և տվեց համագյուղացիներին՝ նրանք էլ կոտրեցին իրենց ցախը ու մեկ էլ կացինը կոտրվեց։ Կողքի գյուղացին սա, որ տեսավ վազեց գյուղամեջ ձայն տվին իրար, որ տո եկեք տեսեք կացին ախպոր ինչ արավ։ Գյուղացիները հավաքվեցին փայտերը առան և սկսեցին կացինը ջարդողին ծեծել՝ ծեծեցին տեսավ բան չդառավ մտածեցին, մտացծեցին ու վճռեցին տանեն բանտ գցեն և այդպես էլ արեցին։