Posted in Մաթեմաթիկա

Մաթեմատիկա

1)   24840:4

           :24840  4
                 210
              6210  
                    
                    
                    
                    
                    
                    
                    

2)   3750:3

              3750 3
             375050
                 3 
               50   
                0   
                    
                    
                    
                    
                    

3)   7800։5

             :78005
              7800  
                5  
                    
                    
                    
                    
                    
                    
                    

4)  3360։

             :336020
              333030
                 2  
                    
                    
                    
                    
                    
                    
                    

5)   5680։40

             :568040
             40  142
             168   
             160   
                80  
               80  
                 0  
                    
                    
                    

6)   7500:60

             750060
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    

7)   17500 ։70

           :17500 70
          60    125
           150     
           120     
           300     
             00     
              0     
                    
                    
                    

8)   28770։70

           :28770 70
             140250
            350   
              350   
                0   
                    
                    
                    
                    
                    

9)  54660։60

           :5466060
            540  911
           66    
            60     
            60     
             60     
              0     
                    
                    
                    

10)   555000։50

          :555000 50
          55   11100
           50       
                    
Posted in Մայրենի

Մայրենի 87, 89-92 էջէր

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմվածԱյդ բառախմբերը լրացրո´ւ:

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, քարանձավ, քարոտ, քարեդար, փայտագործ, փայտաշեն, փայտե, տնային, մանկատուն, գրավատուն:

Բ. Ջուր, հող, քար, փայտ, տուն:

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում:
Մարդամոտ-մարդ+ա+մոտ
Լուսամուտ-լույս+ա+մուտ
Ծնողասեր-ծնող+ա+սեր
Գորգագործ-գորգ+ա+գործ
Փառատոն-փառ+ա+տոն
Բառերը միանում են Ա հոդակապով:

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Սառն (սառ)-սառնարան
միտ (մտ)-ուղամիտ
մուր (մր)-ածխամուր

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝
մայրություն – մայր + ություն
անամոթ – ան + ամոթ

Ամպոտ-ամպ-ոտ
քարոտ-քար-ոտ
օդային-օդ-ային
անշնորհք-ան-շնորհ-ք
դժգոհ-դժ-գոհ
հեռավոր-հեռ-ավոր
բարություն-բար-ություն
գրավոր-գր-ավոր
անորոշ-ան-որոշ
տհաճ-տ-հաճ

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):
Ա.Թութ-թթենի, կարմիր-կարմրավուն, փուշ-փշոտ, ոսկի-ոսկյա, տուն-անտուն, գույն-գունավոր, կաթ(ն)-կաթնեղեն, խորհուրդ-խորհրդարան:
 Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

Posted in Մաթեմաթիկա

Մաթեմատիկա

Բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով

Սիրելի սովորողներ նախ միասին վերհիշենք բամանիշ թիվը միանիշ թվի բաժանելու քայլաշարը՝

Օրինակ՝ 147։3=49  

Սյունակաձև՝

1473 
 12 49
 27  
  27  
   0  
.49 
  3 
147 
    

Ստուգում՝

Նույն քայլաշարով էլ կատարվում է բազմանիշ թիվը երկնիշ թվի վրա բաժանումը.

Օրինակ՝ 14280։14=1020

Սյունակաձև՝                          

1428014  
 14   1020
  28     
   28     
    0     
          

Ստուգում՝

 .1020    
    14    
 +4080    
 1020     
 14280    
          

Առաջադրանքներ

  • Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով՝

1)   7310։34

           :731034  
           68  215 
             51     
            34     
             170    
                    
                    
                    
                    
                    

2)   11550։55

            :1155055
            110  21
               55   
              55   
               00   
                    
                    
                    
                    
                    

3)   5400։12

             :540012
              450   
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    

4)  18360։18

            :1836018
              1020  
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    

5)   48240։24

            :4824024
              2010  
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    

6)   10836։36

             1083636
            108  31
                36  
                36  
                 0  
                    
                    
                    
                    
                    

7)   2163։21

             :216321
              21 103
                63  
                 0  
                    
                    
                    
                    
                    
                    

8)   25750։25

            :2575025
            25 1030
               75   
                    
                    
                    
                    
                    
                    
                    

9)  2170։35

             :217035
             210 62
               70  
                70  
                 0  
                    
                    
                    
                    
                    

10)   58500։25

         :5850025   
         50   2340 
           85       
          75       
           100      
          100      
             0      
                    
                    
                    
Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Ցաղաց քար

Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, այնտեղ սովորել են նկարչություն և կա վարկած անվան ընտրության հետ կապ ունի ծաղկած քար անվան հետ։ Եկեղեցին կառուցել է Բագրատունյաց թագավորության շրջանում 984-1029 թթ․ կառավարման շրջանում։ Կա շրջակայքում ևս 2 եկեղեցիներ ավելի վաղ թվագրությամբ։ Գլխավոր եկեղեցին Սբ․Կարապետ եկեղեցին։ Գլխավոր եկեղեցին վերանորոգվել է 2013 թվականին[2]։

Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքումում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Հարավից նրան կից է սյունասրահը, արևմուտքից՝ երկարավուն գավիթը, որի երկայնական պատերի ուղղությամբ տեղավորված են թաղածածկ խորշ-դամբարաններ։ Հուշարձանախմբի հարավում կառուցվել է ոչ մեծ թաղածածկ եկեղեցի։ Բոլոր շենքերը պարփակված են եղել պարսպապատով։ Ըստ Ստեփանոս Տարոնեցու, հուշարձանախումբը կառուցվել է 10-րդ դարում Աբաս Բագրատունու ժամանակ։ Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989 թվականով։ Այս խումբ կառույցներից արևելք համալիրի արևելյան խումբ շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանք կառուցվել են 1041 թվականին Վարդիկ վանահոր կողմից։ Այդ են հաստատում նաև պահպանված արձանագրությունները։ Հուշարձանախմբի հյուսիսային կողմում սրբատաշ բազալտից կառուցված Ս․ Կարապետ

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Սմբատաբերդ

Սմբատաբերդ[2] (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Սմբատաբերդ 10.jpg

Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Որոտնավանք

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Տաթևի վանք

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։

Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր։ 848 թվականին իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել է Շուշանիկ տիկինը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Օծմանը ներկա են եղել Սմբատ Ա թագավորը, Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը, կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, հոգևոր ու ազնվական դասի ներկայացուցիչներ։ Բացվում է Տաթևի մատենադարանը։

Posted in Մայրենի

ԹԱԿԱՐԴԸ, ԱՍՏՎԱԾ ԻՄ, ԹԱԿԱՐԴԸ

ինչ Հոմեր Մաքոլին իր հեծանիվն էր քշում, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնի աշխատանքի, Մեծ Քրիս անունով մի մարդ մտավ Տուլարի փողոցում գտնվող Քովինգտոնի սպորտային իրերի խանութը։ Նա մի վիթխարի մարդ էր՝ խարտյաշ մորուքով, արտասովոր կերպով բարձրահասակ, նիհար ու ջլուտ։ Նա նոր էր իջէլ Պիեդրայի շրջակա բլուրներից՝ պարեն, փամփուշտ և թակարդներ գնելու։

Միստր Քովինգտոնը, խանութի տերն ու հիմնադիրը, անմիջապես սկսեց Մեծ Քրիսին ցույց տալ մի նոր թակարդ, որը վերջերս հնարել էր մի ֆրիանդեցի։ Թակարդը մեծ էր և բարդ կառուցվածքի։ Այն սարքված էր պողպատից, կիտրոնի փայտից, պարաններից և զսպանակներից։ Այդ թակարդը գազանին բռնում է, գետնից բարձրացնում և այդպես պահում՝ մինչև որսորդի գալը։

— Վերջին գյուտերից է,— ասաց միստր Քովինգտոնը,— Սաֆըրթի անունով մի ֆրիանդեցի է հնարել։ Նա դիմել է մենաշնորհի իրավունք ստանալու համար և առայժմ երկու օրինակ է միայն սարքել։ Մեկը որպես նմուշ ուղարկել է գյուտարարության գրասենյակ, իսկ այս մեկը ուղարկել է ինձ՝ վաճառելու։ Թակարդը չորքոտանի որսալու համար է։ Միստր Սաֆըրթին այն կոչում է «գազանին բարձրացնող, չորս կողմից բռնող և պահող Սաֆըրթիի թակարդ»։ Նա քսան դոլար է պահանջում դրա համար։ Թակարդը դեռևս չի փորձարկվել, բայց ինչպես ինքներդ տեսնում եք, ամուր է և ամենայն հավանականությամբ առանց որևէ դժվարության կարող է գետնից բարձրացնել, չորս կողմից բռնել և պահել մի մեծ արջ։

Մեծ Քրիսը սպորտային իրերի վաճառատան տիրոջը լսում էր երեխայի հափշտակությամբ, իսկ նրա ետևում կանգնած Յուլիսիս Մաքոլին էր լսում նրան նույն հափշտակությամբ։ Նա գլուխը մտցրել էր երկու մարդկանց արանքը՝ թակարդն ավելի լավ տեսնելու համար։ Միստր Քովինգտոնը մտածում էր, թե Յուլիսիսը Մեծ Քրիսի որդին է, իսկ Մեծ Քրիսը կարծում էր, թե Յուլիսիսը Քովինգտոնի որդին է։ Այնպես որ՝ երկուսն էլ չէին նկատում փոքրիկ տղայի ներկայությունը։ Ինչ վերաբերում էր Յուլիսիսին, ապա նա միայն այն գիտեր, որ իր տեղը հենց այնտեղ է, ուր տեսնելու որևէ հետաքրքրական բան կա։

— Այս թակարդի առավելությունն այն է,— ասաց միստր Քովինգտոնը,— որ չի վիրավորում կենդանուն, մորթը անվնաս է թողնում։ Միստր Սաֆըրթին երաշխավորում է տասնմեկ տարվա անխափան աշխատանք։ Այդ վերաբերում է նաև թակարդի առանձին մասերին՝ փայտյա հենակների, թոկերի դիմացկունությանը, պողպատին, զսպանակներին և մյուս մասերին։ Միստր Սաֆըրթին թեև որսորդ չէ, բայց վստահ է, որ դա աշխարհի ամենագործունակ և նվազագույն անգութ թակարդն է։ Յոթանասունի մոտ մարդ է նա, խաղաղ ապրում է Ֆրիանդում, գրքեր է կարդում և ամեն տեսակ բաներ հնարում։ Ընդհանուր առմամբ նա հնարել է երեսունյոթ տարբեր տեսակի գործիքներ, որոնք բոլորն էլ օգտակար են։— Միստր Քովինգտոնը թակարդի մասին իր ասելիքն ավարտեց։— Դե,— ասաց նա,—կարծում եմ, որ թակարդը լարված է։

Ավելի լավ տեսնելու համար Յուլիսիսը այնքան մոտեցավ, որ թակարդը մեղմ, բայց և արագ նրան իր մեջ առավ, բարձրացրեց, շուռ տվեց և պահեց ոտքերը գետնից բարձր, հորիզոնական դիրքով։ Տղան ոչ մի ձայն չհանեց, թեև մի քիշ այլայլվեց։ Մեծ Քրիսը, սակայն, այդ բանը սրտին մոտ ընդունեց։

— Զգույշ,— բղավեց նա Քովինգտոնին,— նայեցեք, որ ձեր որդին չվնասվի։

— Իմ որդի՞ն,— զարմացավ Քովինգտոնը կարծում էի, որ նա ձեր որդին է։ Կյանքումս չեմ տեսել այդ տղային։ Նա ձեզ հետ ներս մտավ։

— Ճի՞շտ,— ասաց Մեծ Քրիսը,— չնկատեցի։ Ինչ֊որ է, շտապեք։ Նրան թակարդից դուրս հանեք, դուրս բերեք, խնդրում եմ։

— Այս րոպեին, սըր,– ասաց Քովինգտոնը,— ապա տեսնեմ։

Մեծ Քրիսը մտահոգ էր և շփոթված։

— Անունդ ի՞նչ է, մանչուկ,— հարցրեց նա։

— Յուլիսիս,— թակարդի միջից պատասխանեց ադան։

— Իմ անունը Մեծ Քրիս է,— ասաց բլուրներից իջած մարդը։— Մի քիչ համբերիր, Յուլիսիս, մի վախեցիր, այս մարդը քեզ հիմա դուրս կհանի այդտեղից։ Մեծ Քրիսը դարձավ միստր Քովինգտոնին։— Դե, շտապեք,— ասաց նա,— տղային դուրս հանեք։ Նրան դուրս բերեք, խնդրում եմ։

Միստր Քովինգտոնը պակաս շփոթված չէր, քան Մեծ Քրիսը։

— Լավ չեմ հիշում, թե միստր Սաֆըրթին ինչպես բացատրեց թակարդի այդ մասի կառուցվածքը,— ասաց նա,— միստր Սաֆըրթին չփորձարկեց իր թակարդը, հասկանո՞ւմ եք, որովհետև… մի խոսքով, ոչ մի գազան չունեինք այն փորձարկելու համար։ Միստր Սաֆըրթին միայն բացատրություններ տվեց։ Կարծեմ, այս մասը հարկավոր է դուրս քաշել… Ոչ, կարծես թե այդ մասը շարժական չէ։

Միստր Քովինգտոնն ու Մեծ Քրիսը գործի անցան։ Մեծ Քրիսը բռնել էր Յուլիսիսին, որպեսզի նա երեսի վրա գետին չընկնի, եթե թակարդը հանկարծակի բացվի, իսկ մյուսը թակարդի տարբեր մասերն էր քաշքշում, հույս ունենալով, թե որևէ մաս կշարժվի։

— Շտապի՛ր, շո՛ւտ,— ասաց Մեծ Քրիսը,— հո չի կարելի ամբողջ օրը երեխային օդում գլխիվայր պահել։ Չի ցավում այնպես չէ՞, Յուլիսիս։

— Ոչ, սըր,— ասաց Յուլիսիսը։

— Ոչինչ, դու միայն պինդ կաց,— ասաց Մեծ Քրիսը,— քեզ այդտեղից կհանենք։— Նա նայեց տղային և հետո ասաց,— ինչո՞ւ այդքան մոտ գնացիր։

— Ուզում էի լավ տեսնել,— ասաց Յուլիսիսը։

— Այո, շատ հետաքրքրական գործիք է,— ասաց Մեծ Քրիսը։— Շուտով այս մարդը քեզ դուրս կհանի, իսկ ես չեմ թողնի, որ գետին ընկնես։ Քանի՞ տարեկան ես։

— Չորս,— ասաց Յուլիսիսը։

— Չո՞րս, ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ եմ։ Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չէ՞,— Մեծ Քրիսը շրջվեց միստր Քովինգտոնին,— ձեր անունն ի՞նչ է,— հարցրեց նա։

— Ուոլտըր Քովինգտոն,— ասաց միստր Քովինգտոնը,— խանութի տերն եմ։

— Հիանալի է,— ասաց Մեծ Քրիսը,— ուրեմն, Ուոլտըր, տղային թակարդից դուրս հանիր։ Քաշիր այդ փայտյա մասը։ Տղային ես պահում եմ։ Մի վախենա, Յուլիսիս։ Հորդ անունն ի՞նչ է։

— Մաթյու,— ասաց Յուլիսիսը։

— Նա շատ բախտավոր մարդ է, որ քեզ նման տղա ունի,— ասաց Մեծ Քրիսը,— աչքաբաց մի տղա։ Ամբողջ աշխարհը կտայի քեզ նման տղա ունենալու համար, Յուլիսիս, բայց դժբախտաբար ինձ հարմար կնոջ չհանդիպեցի։ Օկլահոմայում, երեսուն տարի առաջ, մի աղջկա հանդիպեցի, բայց նա ուրիշ մարդու հետ գնաց։ Գտա՞ր, Ոոլտըր։

— Դեռ ոչ,— ասաց միստր Քովինգտոնը,— բայց կգտնեմ։ Կարծեմ, այս պետք է լինի… Ոչ… Միստր Սաֆըրթին բացատրեց, թե ինչպես պետք է գազանին դուրս հանել թակարդից, բայց, ըստ երևույթին, չեմ կարողանամ ճիշտ տեղը զանել։ Գուցե ամեն ինչ փոխվում է, երբ գազանի փոխարեն փոքր երեխա է թակարդն ընկնում։

Երկու տղամարդ, մի կին՝ իր փոքրիկ աղջկա հետ, և ինը֊տասը տարեկան երկու տղաներ վաճառատուն մտան՝ կատարվածը դիտելու։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց տղաներից մեկը։

— Թակարդի մեջ երեխա է ընկել,— ասաց միստր Քովինգտոնը,— Յուլիսիս անունով մի տղա։

— Ինչպե՞ս է ընկել,— հարցրեց տղամարդկանցից մեկը։— Բժիշկ կանչե՞մ։

— Ոչ, վիրավորված չէ,— ասաց Մեծ Քրիսը,— տղան ողջ և աոողջ է։ Պարզապես գետնից բարձրացված է, ուրիշ ոչինչ։

— Գուցե ոստիկան կանչեք,— ասաց կինը։

— Ոչ, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— տղան պարզապես թակարդն է ընկել։ Այս մարդը, Ուոլտըրը, տղային շուտով դուրս կբերի։

— Խայտառակություն է, փոքր երեխաներին տանջում են ամեն տեսակի հիմար բաներով,— ասաց տիկինը։

— Տղան շատ լավ է զգում իրեն, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— նա չի տանջվում։

Տիկինն ասաց.

— Եթե նա իմ տղան լիներ, ես անմիջապես ոստիկան կկանչեի։— Նա արագ շրջվեց և իր փոքր աղջկան ետևից քարշ տվեց։

— Ուզում եմ տեսնել, ուզում եմ տեսնել,— լաց եղավ փոքրիկ աղջիկը,— բացի ինձնից բոլորը նայում են։— Կինը քաշեց փոքր աղջկան և վաճառատնից դուրս բերեց։

— Մի անհանգստանա, Յուլիսիս,— ասաց Մեծ Քրիսը,— հիմա քեզ դուրս կհանենք այդտեղից։

Միստր Քովինգտոնը, այնուամենայնիվ, հուսահատվեց։

Posted in Մայրենի

Սողոմոն Սողոմոնյանի մասին

Սողոմոնը ծնվել է 1869 թվականին Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Սողոմոնի հայրը Գևորգ Սողոմոնյանը, որը կոշկակար էր հիանալի ձայնով էր օժտված, քաղցրաձայն էր նաև Սողոմոնի մայրը՝ Թագուհին։ Սողոմոնը շատ վատ մանկություն է ունեցել․ 1 տարեկան չլրացած՝ մայրն է մահանում։ 11 տարեկանում Սողոմոնը կորցնում է իր հորը և տեղափոխվում ծննդավայր։ 1895 թվականի հոկտեմբերի սկզբին Կոմիտաս Վարդապետը մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Թիֆլիսը շատ հարմար քաղաք էր Կոմիտասի համար. այն հիշեցնում էր հայկական հողերը, և այնտեղ կար ծխական քահանայի տուն, որտեղ նա կարող էր ապրել։ Վեց ամիսների ընթացքում նա խորացրեց հարմոնիայի եվրոպական սկզբունքների մասին գիտելիքները և դրեց հետագայում եվրոպական երկրներում ուսանելու համար անհրաժեշտ գիտելիքների հիմքերը։ Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ պաշտոնում Կոմիտասը մնաց մինչև 1906 թվականը։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։ Ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում։1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորեց Չանղր Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոստանդնուպոլիս։ Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի քստմնելի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։ Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը.Թորգոմյանը 1916 թվականի աշնանը, խորհրդակցելով Կոստանդնուպոլսի հայտնի հոգեբույժ դոկտոր Գոնոսի հետ, Վարդապետին տեղափոխեց Շիշլիի Hospital de la Paix հիվանդանոցը, ուր Վարդապետը մնաց մինչև 1919 թվականը։1919 թվականի ապրիլին Կոմիտասին տեղափոխեցին Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարան, իսկ 1922 թվականի օգոստոսին միջոցների սղության պատճառով՝ Վիլ-Ժուիֆի հոգեբուժարան, ուր Վարդապետը մնաց մինչև իր կյանքի վերջը

Posted in Մայրենի

Մայրենի առջադրաքներ

44.Ընդգծված բառը փոխարինի´ր դեղինով նշված  բառերից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում դեմքը:
Զորքը շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի: 
Թագավորը հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Տհաճ պատմաթյան մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի պայծառ օր բացվեց:
Բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր թե որ բառը որով փոխարինես:
Վերևի նշված բառերը այդ 6 բառերի հոմանիշներն էին։

45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:
Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահել կրակը, ինչպե՞ս կենդանիներին ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:
Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ: շարժում, շարժվել
Բ. Փնտրել, որոնել, ման գալ: փնտրել
Գ. Մտածել, խորհել, միտք անել: մտածել
Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով մոտ են, բայց ձևով՝ տարբեր ։ Այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ:

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:
Ջարդել, կտոր-կտոր անել, փշրել, կոտրատել, կոտրել
գլխի ընկնել, հասկանալ, կռահել, պարզել,
հավաքել, կուտակել, ամբարել, պահել, ժողովել, գումարել
ծածկել, քողարկել, թաքցնել, պատսպարել

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:
Երկիր, պետություն, թագավորություն, կայսրություն, տերություն
արշալույս, ծեգ, այգաբաց, լուսաբաց
հյուսք, ծամ, վարս, հեր, մազ,
պատահար, եղելություն, իրադարձություն, միջադեպ, դեպք