Posted in Մայրենի

Մայրենի առաջդրանքներ

հոգեբուժարան, ուր Վարդապետը մնաց մինչև իր կյանքի վերջը։5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ·ՄԱՅՐԵՆԻ

Մայրենի 57, 58, 59, 64 էջէրը

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ
լավ-վատ
մեծ-փոքր
ներքև-վերև
ուշադիր-անուշադիր
բարեկամ-ոսոխ
աղքատ-հարուստ
կուշտ-սոված
դիտավորյալ-պատահական
հիշել-մոռանալ
վառել-մարել
դրական-բացասական
հրաժեշտ տալ-բարևել
հյուսել-քանդել
թույլատրել-արգելել
ընկնել-ելնել
գումարել-հանել
թափթփել-հավաքել
պապանձվել-բղավել
գիշեր-առավոտ
ելք-մուտք
ավարտել-սկսել
օգնել-խանգարել
արագացնել-ուշացնել

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե անդորր, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հնից:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Ամռանը օրերը տաք են։                                            Ձմռանը օրերը ցուրտ են։
Ամռանը օրերը երկար են։                                         Ձմռանը օրերը կարճ են։
Ամռանը կարճաթև են հագնում։                               Ձմռանը երկարաթև։
Ամռանը գնում են դուրս խաղալու։                          Ձմռանը մնում են ներսը։

Posted in Մայրենի

Մայրենի առջդրաքներ

52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու թեքված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում՛ են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին: Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ծիծաղում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա ազնվատոհմ (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում, ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ։
Ոստ, շյուղ, շիվ, ճյուղ։
Մառան, նկուղ, շտեմարան։
Կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն։
Նախատինք, պարսավանք, հանդիմանություն, կշտամբանք, անարգանք։

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ հետևիր, որ շուտ լավանա:

Տարվա վերջին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգնեց:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,
տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ

Միշտ- երբեք
Անարատ- արատավոր
Ոչնչացնել- առաջացնել
Բացահայտ- գաղտնի
Թույլ- ամուր
Վերջին-առաջին
Համաձայնել-հրաժարվել
Հանգստանալ-աշխատել
Գտնել-կորցնել
Արթուն-քնած
Մերժել-ընդունել
Հավաքել- վատնել
Աջ-ձախ


Հակառակ իմաստ ունեցող բառերը կոչվում են հականիշներ