Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330):
Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: Սասանյաններն ստիպված հրաժարվել են «Հայաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական սահմանները»: Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տեսնելով Հայաստանը պարսկական ոտնձգություններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լոաավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավ