224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:
Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: համեմատական
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: դրական
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր: գերադրական
225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:
Օրինակ՝
ամենից լավ – ամենալավ, լավագույն
ամենամեծ – ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր: Ամենավատ-վատագույն, գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, բարձրագույն-ամենից բարձրագույն, ամենաազնիվ-ամենից ազնիվ, ամենից հզոր- հզորագույն, ամենից ահեղ-ամենից ուժեղ, համեստագույն-ամնից համեստ, ամենահին-ամենից հին ամենից ծանր-ծանրագույն, ամենալուրջ-ամենից լուրջ, ամենից խոշոր-խոշորգույն,
226. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվ:
Օրինակ՝
Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: – Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:
Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում: Սառույցը չի սուզվում որովհետև ավելի թեթև է քան աղի ջուր։
Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները: Շնաձկները իրենցից այնքան վտանգ չեն ներկայացնում քան ծովային փոքր, բայց թունավոր կենդանիները։
Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը: –
Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը:
Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը: ժամանակակից աղմկոտ երաժշտությունը շնաձկների համար ավելի սարսափելի են քան նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը։
228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:
Երեք տասնյակ 30 , չորս տասնյակ40, հինգ տասնյակ 50, վեց տասնյակ 60, յոթ տասնյակ 70, ութ տասնյակ 80, ինը տասնյակ 90:
229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
230. Տրված թվականները գրի՛ր բառերով:
65 վաթսունհինգ, 48 քառասունութ, 107հարյուր յոթ , 93 իննսուներեք, 6087վեց հազար ութսունյոթ , 4321 չորս հազար երեք հարյու քսանմեկ, 786 յոթ հարյուր ութսունվեց