231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
– Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
Ինը քսանից տասնմեկով է փոքր:
Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
Ինն ինչի՞ց է մեծ:
Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
Տատս իննսունմեկ տարեկան է:
232. Փակագծում տրված թվականներն այնպես գրի՛ր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):
Օրինակ՝
(Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: – Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:
(Տասնօր) օր է, որ բակ չեմ իջել:
(Երեքօր) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:
Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:
Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:
Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:
Արդեն (տասնվեց) դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն Է:
Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը թվականներ են: Մեկից մինչև հարյուր բաղադրյալ թվականների բաղադրիչները միասին են գրվում, իսկ հարյուր մեկից սկսած՝ առանձին:
Թվային կարգ ցույց տվող թվականները կազմվում են –րորդ ( –երորդ) ածանցով:
Դերանուններ
235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:
Օրինակ՝
Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:
– Հիմա ես Տգրանանը սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
Դու ինչո՞վ ես զբաղված, Նվարդը ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա Ռուբենին ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:
236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
237. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:
Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:
Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):