Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Քկոտայքի մարզ տեսարժան վայրեր

Պատմություն

Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։

Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանքԱրզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։

Posted in Մայրենի

Արևմտահայերեն Կարդում ենք 

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

 

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
–Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,– կ՚ըսէ հայրը։
–Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,– կը հարցնէ տղան։
–Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,– կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։

հօրմէն-հորնէն

Տղայ-տղա

ձգել-թողնել

զայն-նրան

հոս-այստեղ

ետք-hետո

կ՚առնէ-կվերձն է

ասոր-սրան

զիս-ինձ

զայրանայ-ջղայնանալ


Իմ կարծիքով այս առակը ասում է, որ կայանքում ինչ էլ, որ մարդ անի, նրան դա հետ է գալու, կապ չոնի լավ բան անես, թե վատ բան անես։

Posted in Մայրենի

Առաջադրանքներ

  1. Ստեղծագործությունը բաժանիր մասերի և դրանք վերնագրիր։

Աղքատ գյուղացին և իր խելոք տղան

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—

Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։

Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն

Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը՝ էնպես է նայում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.

— Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։
— Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։

Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն։

Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում։
— Հա՛, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։

Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սըրան
Իրեն տերության երկրորդն է անում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.

— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում,
Քու խոսքովն են ողջ նըստում–վեր կենում։
— Հա՛, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…

Գընում է հայրը։ Տարիք են անցնում։

Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում,
Գահն ու աշխարքը մընամ են անտեր։
Ժողովք են կանչում երկրի մեծերին։
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,

Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դընում,
Ու մեր գյուղացին լըսում է մի օր՝
Դարձել է իրեն որդին թագավոր։
Գալիս է. —Որդի՛ս, էլ ի՞նչդ է պակաս,

Ամբողջ աշխարքում մի դու ես, որ կաս…
— Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…

Գընում է հայրը։ Տարիք են անցնում
Իր գահին բազմած ինքնակալը նոր։

Մահը ու թաքվորը

Մահվան ու կյանքի վճիռ է անում՝
Բուռը հավաքած աշխարքը բոլոր։
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես

Մահիճ է ընկնում, ավանդում հոգին։

Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չըմնաց։
Ի՞նչ ասել կուզի — գալիս է վըրեն,
Էլ ի՜նչ մըղկըտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց…

Զորքով, աշխարքով, ծեսով, հանդեսով
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում՝ զըրույց անելով
Ամենքը իրենց տըներն են գնում։
Տարիք են անցնում։ Հայրը մի անգամ

Գալիս է որդու շիրիմի վրա։
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…»։

Գընում է հայրը։ Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա…

Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,

Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա։

  • Գրիր ստեղծագործության ասելիքը։
  • Ստեղծագործությունը ցույց է տալիս, որ աշխարհում ոչ մի բան հիմնական չէ։
  • Գտիր այն հատվածը, որտեղ խտացված է հեղինակի ասելիքը։
  • Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
  • Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
  • Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
  • Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,
  • դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը, ընտրությունդ հիմնավորիր։
  • Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա..
  • Համաձա՞յն ես հեղինակի հետ, պատասխանդ պատճառաբանիր։
  • Համաձա՞յն եմ հեղինակի հետ,
  • Ինչպես կբացատրես այս տողերը․

Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—

Ոչ մի բան հաստատուն չէ։

  1. Բալլադից դուրս գրիր բոլոր պարզ, բարդ, ածանցավոր բառերը տեղադրիր աղյուսակում։
ՊարզԲարդԱծանցավոր

մենակ, շատացնում մըղկըտոց

գյուղացի տեսություն.

 մարդ անժառանգ

խելոք բարձրանում

մահարձան