Posted in Uncategorized

Урок 27

Упражнение 1

а) Положить на полку, удобно расположиться, предполагать ответ, сложить книги, располагать запасами, предлагать помощь, кратко изложить содержание, проложить путь.

б) Город Ростов, устье заросло, морские водоросли, дети подросли, вырастить в саду, произрастать в пустыне, богатая растительность, выращенные лимоны, мир растений, переходный возраст, заросли камыша, сберечь поросль, подростковый врач, растущие на берегу, зеленый росток, отрасль хозяйства

Упражнение 2. Спишите, вставляя пропущенные буквы, графически объясняя выбор орфограмм в корне.

а) Излагать содержание, хорошо изложить; знать признаки прилогательного; написать изложение; оба слогаемых; расположиться на ночлег; располагать свободным временем.

б) Гул наростает, роскошные ростения, заросли камышом, выросли подснежники; зеленые водоросли, Ростислав; ростущий ребенок.

в) Предположения не подтвердились; капельки росы; тропа зарастает; ростительное масло; изменить положение; лепестки ростений; слогать стихи; желуди проросли; сберечь ростения от мороза; просека заростает; предложить помощь.

Posted in Uncategorized

Урок 26

23.02-01.03

Тема урокаСравнительная и превосходная степени прилагательных

Упражнение 1.Образуйте простую форму сравнительной степени прилагательных.

Красивый, приятный, счастливый, спокойный, удобный, ужасный, пречудливый, превлекательный, презрительный, старый, искусный, свободный,

красивее  приятнее, счастливее, спокойнее, удобнее, ужаснее, прекраснее, прилежнее, причудливее, привлекательнее, презрительнее, старше, свободнее
 

Упражнение 2

Про читайте отрывок из текста В. Белова. Выпишите прилагательные и образуйте простую превосходную степень.

Если не считать подснежную клюкву, то самой первой после зимы появляется в лесу земляника. Трудно даже представить, сколько людей воспитала эта самая ранняя, самая яркая, самая душистая, самая сладкая ягода! Именно воспитала, поскольку главное воспитание происходит в детстве.

Упражнение 3.

Спишите пословицы, образовав простую сравнительную степень; обозначьте суффиксы и определите, каким членом предложения являются прилагательные в сравнительной степени.

Правда (светлый) солнца.

Старый друг (лучший) двух.

Утро вечера (мудреный).

Здоровье ( дорогой ) золота.

Дождливое лето (плохой) осени

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս 4

Դաս 4.

Ինքնուրույն աշխատանք

Առաջադրանքներ

1) Եռանկյան պարագիծը 84 սմ է։ Գտե՛ք նրա կողմերի երկարությունները, եթե նրանք համեմատական են 7, 9, 12 թվերին։

Լուծում

1)7+9+12=28
P=84
2)84:28=3
3)3×7=21
4)9×3=27
5)12×3=36

Պատ՝ 21սմ
27սմ
36սմ

2) Ո՞ր բնական թվերն են հետևյալ անհավասարումների լուծումներ.

ա)3, 4
բ)4, 5, 6, 7
գ) բոլոր բնական թվերը
դ) 1,2,3
ե) 4,3,2,1
զ) 3,4,5

3) Ի՞նչ նշան կունենա արտադրյալը, եթե որպես արտադրիչներ

վերցվեն՝

ա) երկու բացասական և երկու դրական թվեր,
Դրական

բ) երկու բացասական և մեկ դրական թվեր,
Դրական

գ) երկու դրական և մեկ բացասական թվեր,
Բացասական

դ) մեկ բացասական և երկու դրական թվեր։
Բացասական

4) 16 շինարարներ շենքի պատերը կառուցել են 81 օրում։ Քանի՞

շինարար կկառուցի նույնանման շենքի պատերը 36 օրում։
Պատ՝ 36

5) Արտակն ասաց.

– Ազատը տասից ավելի գիրք ունի։

– Ո՛չ, – առարկեց Արամը, – նա այդքան գիրք չունի։

– Մի գիրք նա հաստատ ունի, – ասաց Նարինեն։

Եթե ճիշտ է այս կարծիքներից միայն մեկը, ապա քանի՞ գիրք ունի

Ազատը։
Պատ՝ Արամը

Posted in Մայրենի 6․4

Մայրեն Երեքշաբթի

Երեքշաբթի

« Իմ մայր,իմ գարուն․․․»

ընթերցում ենք ՝ Սարոյան.

ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ


Տասնգինգ րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև։
Այդ տանը ինչ֊որ տոնախմբություն էր։ Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ
զույգեր։ Երբ տեսավ, որ այդ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց։ Նա
ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը։
Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ։
— Ես գրասենյակից կհեռանամ,— ասաց նա իրեն։— Ես կփախչեմ։ Ես այսպիսի
աշխատանք չեմ ուզում։
Նա նստեց տան աստիճաններին։ Երկար ժամանակ հետո վեր կացավ, մոտեցավ դռանը
և մատը սեղմեց կոճակին։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ մի երիտասարդ կնոջ և առանց
մտածելու, թե ինչ է անում, ետ դարձավ ու վազեց դեպի հեծանիվը։ Երիտասարդ կինը
նախամուտք դուրս եկավ և կանչեց.
— Է՜յ, ի՞նչ է պատահել։
Հոմերը իջավ հեծանվից և դանդաղ քայլեց դեպի նախամուտք։
— Ներողություն,— ասաց նա երիտասարդ կնոջը,— ես հեռագիր եմ բերել միսիս Քլոդիա
Բոֆրերին։
— Մայրիկի ծննդյան օրն է,— ասաց երիտասարդ կինը ուրախացած։ Նա սրահ
վերադարձավ։— Մայրի՜կ,— կանչեց նա,— քեզ հեռագիր են բերել։
Դեպի դուռը եկավ աղջկա մայրը։
— Վստահ եմ, որ Ալանից է,— ասաց նա։— Ներս արի, երիտասարդ,— ասաց նա
Հոմերին,— դու իմ ծննդյան տորթից մի կտոր պետք է ուտես։
— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց Հոմերը,— ես պետք է աշխատանքի վերադառնամ։—
Նա հեռագիրը մեկնեց կնոջը, որը այն վերցրեց այնպես, կարծես բացի շնորհավորագրից
ուրիշ բան լինել չէր կարող։
— Միևնույն է,— ասաց նա ցրիչին,— ես քեզ բաց չեմ թողնի, մինչև որ մի կտոր տորթ
չուտես և մի բաժակ փունջ չխմես։— Նա բռնեց Հոմերի թևից և նրան քաշեց դեպի սենյակ՝
սեղանի մոտ, որը բեռնված էր խմորեղենով, սանդվիչներով և փունջով։ Երաժշտությունն
ու պարը շարունակվեցին։— Իմ ծննդյան օրն է, տղաս,— ասաց կինը։— Աստված իմ,—
76
ծիծաղեց նա,— ծերանում եմ, բայց դու ինձ պետք է երջանկություն ցանկանաս, տղաս։—
Նա Հոմերին մի բաժակ փունջ տվեց։
— Ես ձեզ ցանկանում եմ,— սկսեց Հոմերը։ Նա լռեց և հետո նորից սկսեց։— Ես ձեզ
ցանկանում եմ,— բայց շարունակել չկարողացավ։ Նա փունջի բաժակը դրեց սեղանին և
ուղղվեց դեպի դուռը։ Մայրը նայեց սենյակի չորս կողմը, հետո մի անկյուն քաշվեց,
որտեղ կարող էր աննկատ մնալ, իսկ աղջիկը, հայացքը մորից չբաժանելով, գնաց
դիմացի անկյանը։ Հոմերը իր հեծանիվի վրա էր արդեն և անձրևի տակ շտպում էր
հեռագրատուն։ Սրահի պատի վրա, մոր դիմաց, սիրունատես, խարտյաշ գլխով մի տղայի
դիմանկար էր կախված։ Նկարի անկյունում գրված էր. «Մայրիկին՝ սիրով Ալանից, իր 12-
րդ տարեդարձի առթիվ»։ Մայրը բացեց հեռագիրը, կարդաց և սկսեց անձայն հեկեկալ։
Պատեֆոնը շարունակում էր նվազել «Իմ սևուկի համար» երգը, իսկ երջանիկ հյուրերը
շարունակում էին պարել։ Աղջիկը նայեց մորը, հետո խելագարի նման վազեց դեպի
պատեֆոնը և լռեցրեց այն։
— Մայրի՜կ,— բղավեց աղջիկը և ամբողջ ուժով վազեց դեպի սրահում կանգնած կինը։

Վիլյամ Սարոյան

  1. Փորձե՛ ք մեկնաբանել՝ «Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին» արտահայտությունը, գրիր քո կարծիքը , գուցե գեղեցիկ պատմություն ստացվի։

2. Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-
լուր-բլուր
երթ-հերթ
աղեղ-բաղեղ
կար-նկար
յուղ-ճյուղ
լոր-կլոր
ութ-թութ
վազ-ավազ
աքար-շաքար
ախտ-բախտ
ճար-վճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երկուշաբթի

Երկուշաբթի

Այս շաբաթը սկսում ենք հոլովները վերհիշելով։

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում։

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

Գրիք,Ամպ,Սեղան,

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

Գրիքի,Ամպի,Սեղանի,

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Գրիքին,Ամպին,Սեղանին,

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Գրիքից,Ամպից,Սեղանից,

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Գրիքով,Ամպով,Սեղանով,

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

Գրիքի մեջ,Ամպի մեջ,

2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժեր, տարրեր, ծովեր, նաև, կույտեր, բերդեր, շենքեր:

Բ. ճանապարհներ, գաղտնիքեր, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ:

Գ. Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ:

Դ. Աստղեր, արկղներ, վագրեր, անգղներ, սանրեր:

Ե. Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագիրներ, լրագիրներ:

Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ:
Է. Մարդիք, կինայք:

3․Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
հարթավայրերը գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
օդերևութաբանները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրուկի մտքերով , լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյույթ , ցավից լլկված-ցավալլկված, մոլոր մտքով-մտքամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խալակորույս, նոր հայտնված-նարահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստա բարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնահաչ:

Posted in Մատեմատիկա 6.4

Մթեմատիկա դաս 4

Առաջադրանքներ(դասարանում)

1) Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

95-30=65

X=65

2) Գնացքը A քաղաքից B քաղաքն էր գնում 55 կմ/ժ արագությամբ,

իսկ B-ից A՝ 60 կմ/ժ արագությամբ։ A-ից B գնալու և վերադառնալու

համար, չհաշված կանգառները, գնացքին անհրաժեշտ եղավ 23 ժ։

Քանի՞ կիլոմետր է A-ից մինչև B։

|AB|=X
T=X:55+X+60=23

X=660

3) Գործարանի երեք արտադրամասերում աշխատում են 900

բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է,

քան առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի արտադրամասում։

3x+x+3x-150=900

7x-150=900

7x=1050

X=150(2)

3*150=450(1)

450-150=300(3)

4) Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ քանակությամբ մանրակներ պատրաստեր 12 օրում։ Սակայն բրիգադը, օրական պատրաստելով 60 մանրակ, առաջադրանքը կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բրիգադը՝ առաջադրանքի համաձայն։

12*x=60×8
X=480

Լրացուցիչ(տանը) 

5) Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարում.

ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝

26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

6) Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։

7) Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է 12 կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8 կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի հոսանքի և նավակի արագությունները:

8) Երկու թվերի գումարը հավասար է 1500-ի։ Գտե՛ք այդ թվերը, եթե մի թվի 5 %-ը հավասար է մյուսի 10 %-ին։

Posted in Uncategorized

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Էլեկտրական հոսանք

Մարտի 6-10

Դասի թեմաները՝ 1.Էլեկտրական հոսանք,
2.Կայծակ

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:

Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:
Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:
Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռդրական «+» և բացասական «–»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «+» բևեռը համընկնի սարքի «+» բևեռին, իսկ աղբյուրի «–» բևեռը սարքի «–» բևեռին:

Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:

Օրինակ

Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից:

Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ:

lamp_animate.gif

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:
  2. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:

Կայծակ

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 

Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:

Ինչպես պաշտպանվել կայծակից

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝  շանթարգելների  օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Պատասխանել հարցերին

  • Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

  • Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

  • Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Ես այս բանաստեղծությունը ընտրել, որովհտև հայրենասիրական է։

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատթիկա Դաս 2.

Դաս 2.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Թվաբանական ո՞ր գործողություններն են ոչ միշտ կատարելի

բնական թվերի բազմության մեջ։

Պատ բոլոր կարելի է կատարել

2) Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա

չափումներն են՝ 3 5/6սմ, 4 1/2սմ, 5 սմ։

(23/6×9/2+23/6×5+9/2×5)x2 = 707/6

3) Խաղողից ստացված չամիչի զանգվածը կազմում է այդ խաղողի

զանգվածի 20 %-ը։ Ինչքա՞ն խաղող պետք է վերցնել 5 կգ չամիչ

ստանալու համար։

Պատ 25

Լրացուցիչ(տանը)

4) Հայտնի է, որ a-ն ամբողջ թիվ է։ Կարելի՞ է ասել, որ՝

ա) a-ն բացասական թիվ է, 

բ) |a|-ն ոչ բացասական թիվ է,

գ) a-ն դրական թիվ է, 

դ) 2a–3<2a,

ե) a-ն կոտորակային թիվ է, 

զ) (|a|+1)-ը դրական թիվ է։

5) Գտե՛ք արտահայտության ամենամեծ արժեքը.

ա) 3 – |x|, -x=0

բ) –|x|, x=0 

գ) –3 ⋅ |x|, 

դ) –(|x| – 2)։

6) Վազքի մրցումներում մարզիկներից մեկը տարածությունն անցել

է 4 ր 45 վրկ-ում, իսկ մյուսը՝ 20 %-ով արագ։ Ինչքա՞ն ժամանակում

է նա հասել վերջնագծին։

7) Տարբեր փականներ ունեցող երեք ճամպրուկների բանալիները

խառնվել են իրար։ Բավակա՞ն է արդյոք երեք փորձը, որպեսզի

իմանանք, թե որ բանալին որ ճամպրուկինն է։