Posted in Պատմություն 6․4

Պատմություն

Թեմա՝

1․ Հին Հռոմ։ Պատմության արշալույսը։

2․Հռոմեական քաղաք-պետությունը Ք․ա․ 5-3 -րդ դարերում։ /դասագիրք էջ 105-114։

Դիտե՛ք նաև։ Հին Հռոմի պատմությունը։ Մաս ։1

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Ի՞նչ ցեղեր ու ցեղախմբեր էին ապրում Իտալիայում և ինչո՞վ էին զբաղվում։

2․ Որտե՞ղ էր գտնվում Հռոմը և ո՞վ էր այն հիմնադրել։

3․ Ներկայացրե՛ք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

4․ Ինչպե՞ս արտաքսվեց Տարքվինոսը և դրանից հետո Հռոմում ի՞նչ կարգեր հաստատվեցին։

5․ Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

6․ Ինչպե՞ս ձևավորվեց միասնական Հռոմեական ժողովուրդը

7․ Ո՞րն էր աշխարհաժողովի դերը, և ի՞նչ էր Ծերակույտը։

8․ Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Չորեքշաբթի

Չորեքշաբթի ( 01.03.2023)

«Գարուն է գալիս»

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
  
	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...
  
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...

Համո Սահյան

1. Բանաստեղծությունը սովորե՛լ բերանացի։

Ի՞ նչ բանաստեղծություններ գիտեք գարնան վերաբերյալ։ ( Փորձե՛ ք ստեղծագործել) ։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երեքշաբթի

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918


Երեքշաբթի

1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։

2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։

3.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:
օդանաը թռչում է հնորյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրորինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնորինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հոդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզորոշ գծագրվում են երկվօրյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախորոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

Posted in Բնագիտություն 6․4

Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք

  • Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
  • Մասերից և ծանրությունից
  • Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
  • Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:
  • Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է Էներգիայով :
  • Էներգիայով
  • Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
  • Ջերմային
  • Էլեկտրական
  • Միջուկային
  • Քիմիական
  • Ճառագայթային
  • Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
  • Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:
  • Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
  • Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
  • Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
  • Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։
  • Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
  • Հեղուկ (ալկոհոլային ջերմաչափ, սնդիկի ջերմաչափ),
  • մեխանիկական ջերմաչափ,
  • օպտիկական ջերմաչափ,
  • Գազի ջերմաչափ.
  • Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
  • ????
  • Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
  • Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։
  • Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
  • Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
  • Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
  • Եռման ջերմաստիճան, եռման կետ, ջերմաստիճան, որի դեպքում տեղի է ունենում հաստատուն ճնշման տակ գտնվող հեղուկի եռում։ Եռման ջերմաստիճանը համապատասխանում է եռացող հեղուկի հարթ մակերևույթից վեր գտնվող հագեցած գոլորշու ջերմաստիճանին, քանի որ հեղուկն ինքնին միշտ ինչ-որ չափով գերտաքացված է եռման ջերմաստիճանի համեմատ։
  • Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
  • Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազայինի (գոլորշու): Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում:
  • Ի՞նչ է մարմնի կշիռը:
  • Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: 
  • Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
  • Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։
  • Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
  • Ծանրության ուժ, Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժ։ Ըստ սահմանման՝ ծանրության ուժը, մոլորակի գրավիտացիոն ձգողության և կենտրոնախույս ուժերի (որոնք առաջանում է օրապտույտի շնորհիվ) գումարն է[1][2]։
  • Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  • Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, կամ պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն
  • Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
  • Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ:
  • Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  • Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները:Արագ դանդաղ կամ անհավասար հավասար:
  • Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում
  • Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։