Posted in Բնագիտություն 6․4

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Հաստատուն մագնիսներ

Դասի թեմանները՝ Հաստատուն մագնիսներ
Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ 
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:

Նկարում պատկերված են հաստատուն, տարբեր ձևերի՝ ձողաձև, պայտաձև և խեցե մագնիսներ։
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

Կողմնացույց

Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է  հարավային  մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝  հյուսիսային  մագնիսական բևեռը։

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումըԱրեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:

Ստվերի առաջացումը

Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
Փոքր չափեր ունեցող լույսի S աղբյուրով լուսավորելիս Bէկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:

Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:

Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:

Արեգակի և Լուսնի խավարումները 

Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։ 
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:

Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:

Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:

Պատասխանել հարցեր։

1. Ո՞ր մարմինն է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները:

3. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն ավելի ուժեղ է:

4. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային):

5. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է:

,

Posted in Պատմություն 6․4

ՊԱՏՄՈԹՅՈԻՆ

ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ, ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ։

Օր՝ մարտի 17
Մեկնում՝ ժամը՝ ․․․
Վերադարձ՝ ժամը՝ ․․․
Վայր՝ Հայաստանի պատմության թանգարան
Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի  սովորողներ
Պատասխանատու՝ Լևոն Միրզոյան

Նպատակ՝
— Արտագնա պարապմունքի իրականացում Հայաստանի պատմության թանգարանում

— Սովորողները կծանոթանան «Հողի գաղտնիքը․ Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրությանը՝ մասնավորապես Արտաշեսյան թագավորության մետաղադրամներին, դրանց պատկերագրությանը և հատման առանձնահատկություններին։
— Ապա միասին կփորձենք ստեղծել դրամներ ու դրանցով լցնել մեր «արքայական գանձարանը»։      — Կիմանան Արտաշեսյան արքաների դիմապատկերով հատված դրամների արժեքը, նշանակությունը և պատրաստման տեխնոլոգիաները, որին տիրապետում էին հին հայերը։

Նախապատրաստական աշխատանքի նյութեր՝

Ուղղորդող հարցեր՝ 

ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ, ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ։

Օր՝ մարտի 17
Մեկնում՝ ժամը՝ ․․․
Վերադարձ՝ ժամը՝ ․․․
Վայր՝ Հայաստանի պատմության թանգարան
Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի  սովորողներ
Պատասխանատու՝ Լևոն Միրզոյան

Նպատակ՝
— Արտագնա պարապմունքի իրականացում Հայաստանի պատմության թանգարանում

— Սովորողները կծանոթանան «Հողի գաղտնիքը․ Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրությանը՝ մասնավորապես Արտաշեսյան թագավորության մետաղադրամներին, դրանց պատկերագրությանը և հատման առանձնահատկություններին։
— Ապա միասին կփորձենք ստեղծել դրամներ ու դրանցով լցնել մեր «արքայական գանձարանը»։      — Կիմանան Արտաշեսյան արքաների դիմապատկերով հատված դրամների արժեքը, նշանակությունը և պատրաստման տեխնոլոգիաները, որին տիրապետում էին հին հայերը։

Նախապատրաստական աշխատանքի նյութեր՝

Ուղղորդող հարցեր՝ 

1․ Ե՞րբ սկսվեցին Հայաստանում դրամներ հատվել։

Դեռևս Ք.ա. IV դարում Հայաստանի Աքեմենյան սատրապ Երվանդ Բ-ն եւ Հայաստանի արեւմտյան մասի կառավարիչ Տիրիբազը իրենց դիմապատկերներով դրամներ էին հատում: Ք.ա. 260-201 թթ. Ծոփքի Երվանդունի հայ արքաները՝ Շամը /Սամոս/,Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական արքայական դրամներ:

2․ Ի՞նչ նշանակություն ունե՞ր դրամների հատումը Մեծ հայքի համար։

3․ Որտե՞ղ էին  հատվում և ի՞նչ էր պատկերված այդ դրամների վրա։

4․ Ներկայացրե՛ք հայտնաբերված մետաղադրամների տեսքն ու պատկերագրությունը։

5․ Ո՞ր թագավորների պատկերով են մետաղադրամներ հայտնաբերվել։

6․Որտեղի՞ց են հայտնաբերվել մետաղադրամները։

7․ Ի՞նչ է գրված մետաղադրամների վրա։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Հինգշաբթի

Հինգշաբթի

1.Հոլովի՛ր աթոռ, քույր, մարդ բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

ի՞նչ աթոռ,

ո՞վ-քույր,

ո՞վ-մարդ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

ինչի՞-աթոռի

ո՞ւմ-մարդու

ո՞ւմ-քրոջը

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

ո՞ւմ-մարդուն

ո՞ւմ-քրոջը

ինչի՞ն-աթոռին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

ումի՞ց-մարդուց

ումի՞ց-քրոջից

ինչի՞ց-աթոռից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

ումո՞վ-մարդով

ումո՞վ-քույրով

ինչո՞վ-աթոռով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

ո՞ւմ մեջ-մարդու մեջ

2. Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

3. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք: