- Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը/գրավոր/։
Մեծ Հայքի վարչական բաժանումը
Նագանգներ։ Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճայք, Մոկք, Ուտիք, Պասկահայք, Սյունիք, Վասպուրական, Տայք, Տարուբերան, Փայտկարան։
- Աղյուսակի տեսքով ներկայացրե՛ք նախնադարի փուլերը/գրավոր/։
Հին քարի դար — պալեոլիթ
Միջին քարի դար — մեզոլիթ
Նոր քարի դար — նեոլիթ
Պղնձի քարի դար — էնեոլիթ
Բրոնզի դար
Երկաթի դար
- Որքա՞ն է ՀՀ տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում/գրավոր/։
Մեծ Հայքի մակերեսային տարածքը՝ 310 հազար քառ․ կմ էր իսկ ներկայիս Հայաստանի տարածքը կազմում է 29734 քառ․ կմ․։
- Պատմե՛ք հին քարի դարի բնորոշ գծերի մասին։ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայաստանում /գրավոր/։
Պատմության վաղնջական ժամանակները Հնագույն մարդկանց պատմությունը համաշխարհային պատմության սկզբնափուլն է, որն անվանում են նախնադար:
Մարդկության պատմության այդ վաղ շրջանն անվանում են նաև քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի` հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ) և նոր քարի դար (նեոլիթ): Հին քարի դարն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Ք.ա. XII հազարամյակն ընկած ժամանակաշրջանը:
Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։