իմ կարգախոսը
Ես ապրում եմ մի քանի տեսակի կարգախոսներով։
1) կարգախոսը
երբեք չհանձվել,
Հովհաննես Թումանյան աֆորիզմ
1.Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը`դպրոցի բովանդակությունը:
2. Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները:
3. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:
4. Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա`իր ճամփան անմոլոր գնալու համար:
5. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
6. Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:
7. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
8. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
9. Երեք բան երբեք չեն վերադառնում` արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
10. Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը` ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով: