1.Քանի՞տոկոսով է 80—ի 30%—ը փոքր 80—ի 50%—ից:
1) 16 2) 20 3) 40 4) 66 2/3
2.Գտնել միանիշ պարզթվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկների քանակը, որոն քառանիշ թվեր են:
1) 4 2) 5 3) 9 4) 13
3.Արամը ոտքով տանից գնում է դպրոց: Տանից դուրս գալուց 7 րոպե հետո նրան մնում է անցնելու ևս 640մ, իսկ 11 րոպե հետո ՝320մ: Որքա՞ն է տանից դպրոց եղած հեռավորությունը:
- 880 2) 9603) 1100 4) 1200)5
4.100 զբոսաշրջիկներից 66—ը գիտեն գերմաներեն լեզու, 72—ը՝ֆրանսերեն, իսկ 8—ը չգիտի ո′չ գերմաներեն, ո′չ ֆրանսերեն: Քանի՞ զբոսաշրջիկ գիտի եւ′ ֆրանսերեն եւ′ գերմաներեն:
1) 28 2) 34 3) 52 4) 46
5.Բնական թվի եւ նրա թվանշանների արտադրյալը հավասար է 777: Գտնել այդ թվի թվանշանների գումարը:
1) 10 2) 16 3) 20 4) 21
6.Բնական թիվը 6—ի եւ 5—ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը 9 է: Գտնել մնացորդների արտադրյալը:
1) 15 2) 16 3) 20 4) 12
7.Քանի՞ թվանշան ունի 0 եւ1 թվանշաններով կազմված ամենափոքր թիվը, որը բաժանվում է 15—ի:
1)3 2)4 3) 5 4) այդպիսիթիվ չկա
8.2019 թվի թվանշանները տեղափոխելով ստացել են 2019—ից մեծ ամենափոքր թիվը եւ 2019—ից փոքր ամենամեծ թիվը:Գտնել այդ թվերի տարբերությունը:
1)270 2)171 3)189 4) 288
9.Եթե մտապահված թվին գումարենք 2019 եւ ստացված թիվը բաժանենք մտապահված թվին, ապա քանորդում կստանանք 25, իսկ մնացորդում՝ 3: Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը:
1) 16 2) 15 3) 12 4) 10
10.Հանդիպման վայր եկան12 ընկերներ: Հանդիպելիս նրանք զույգ առ զույգ միմյանց ողջունեցին ձեռքսեղմումներով: Ընդամենը քանի՞ ձեռքսեղմում տեղի ունեցավ:
1) 24 2) 132 3) 66 4) 11