Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Տիգրանակերտ

Տիգրանակերտ, պատմական հայկական քաղաք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։ 2020 թ․ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմաններով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։

Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության կառավարության և «Երկիր» միության կողմից

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Շուշի

Շուշի[2][3][4], քաղաք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում[5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շուշիի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է համանուն շրջանի բնակավայր։

Մինչև 1923 թվականը՝ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջաններում, այն եղել է վերջինների կազմում գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը։ Մինչև 20-րդ դարը կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։

1920 թվականին թուրքական բանակի աջակցությամբ ադրբեջանցիներն իրականացրել են քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմող հայ ազգաբնակչության կոտորած և բռնագաղթ[10]։ Խորհրդային ժամանակաշրջանում քաղաքը ընդգրկված է եղել ԽՍՀՄ կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված Արցախյան պատերազմի ժամանակ դարձել էր հայ-ադրբեջանական պատերազմի թատերաբեմ։ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներից։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմին կրկին հայաթափվել է և նոյեմբերի 7-ից 9-ը (այլ տվյալներով՝ 5-ից 6-ը) անցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո[11]։

Posted in Մայրենի

Կարդում ենք գրաբար

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում: ժամանագագիծ հայերենով
  2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր: կոյր մտօք-նաշանակոմե անմիտ- կոյր մտօք
  3. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ): իմ կարծիքով մարդ կարողե աչքերով տեսնել բայծ սրով կույր լինել։
  4. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել: Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։ Լավ է չտեսնե, քան լինել հիմար։ Լավ է լինել լույր աչքով, քան կույր հոքի ունենալ։
  5. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):