Posted in Մայրենի

Համացանցի ապահով օգտագործման կանոնները

Ինչպե՞ս էին առաջներում ապրում առանց համացանցի: Չէ՞ որ դա մի վայր է, որտեղ հնարավոր է գտնել ամեն ինչ` սիրված երգ, նոր հեռուստաֆիլմ, հետաքրքիր գիրք, ընկերներ և ծանոթներ աշխարհի բոլոր ծայրերից և նույնիսկ տնային առաջադրանքների պատասխաններ:
Եթե դու առաջին տարին չէ, ինչ նավարկում ես համացանցում, ապա տեղյակ ես վիրուսներից, հակերային ծրագրերից և սպամից: Եվ իհարկե, վստահ ես, որ «համակարգիչդ ոչ ոք չի կարող խոցել»: Եվ, օրերից մի օր, ա՜յ քեզ փորձանք՝ քո սոց. ցանցային ընկերները հանկարծակի սկսում են իրար հետևից դժգոհ հաղորդագրություններ ուղարկել, ի պատասխան «այս հղումով բացի′ր» քո առաջարկության, որի մասին, պարզվում է, տեղյակ էլ չես: Որպեսզի խուսափես նման տհաճ անակնկալներից, մենք ներկայացնում ենք անվտանգության 10 պարզ կանոններ, որոնք կօգնեն քեզ պաշտպանել ոչ միայն քո համակարգիչը, այլ նաև քեզ և քո անձնական տվյալները:

1. Կայքերում գրանցվելիս, հնարավորության դեպքում մի′ օգտագործիր քո անձնական տվյալները` տան կան բջջային հեռախոսի համարները, տան հասցեն:

Նաև զգուշացիր սոցիալական ցանցի անձնական էջում նկարներ տեղադրելուց: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է մեկուսանալ ամբողջ աշխարհից և լուսանկարի փոխարեն տեղադրել սև քառակուսի: Խոսքն այն անձնական նկարների մասին է, որոնք դու տեղադրում ես համացանցում, օրինակ` ձեր ընկերական խնջույքներից, նամանավանդ, որոնք կարող են դուրեկան չլինել կամ սխալ մեկնաբանվել ուրիշների կողմից: Դա հեշտությամբ կարող է քո մասին սխալ պատկերացում ստեղծել: Չէ՞ որ ցանկացած օգտատեր, այդ թվում քո ուսուցիչը և նույնիսկ ապագա գործատուն կարող է տեսնել այդ նկարները:Վիճակագրության համաձայն, գործատուների ավելի քան 60% փնտրում են համացանցում լրացուցիչ տեղեկատվություն հավակնորդի մասին, հատկապես այնպիսի սոց. ցանցերում, ինչպիսիք են Ֆեյսբուքը, LinkedIn, Twitter և այլնԲացի այդ, կասկածելի բովանդակությամբ նկարները և այլ անպարկեշտ տեղեկատվությունը կարող են ամաչացնել և վատնել քեզ հավանող երիտասարդին կամ աղջկան: Եվ որպես ծայրահեղություն՝ օրերից մի օր մեկնումեկը կարող է պատճենահանել քո մասնակցությամբ անպարկեշտ նկարները և տարիներ հետո դիմել նենգագործության (շանտաժի):